Reuters. ՌԴ-ն առաջարկել է մարտի 1-ից Սիրիայում հրադադար հաստատել

Reuters. ՌԴ-ն առաջարկել է մարտի 1-ից Սիրիայում հրադադար հաստատել

PanARMENIAN.Net - Ռուսաստանն առաջարկել է մարտի 1-ից հրադադար հաստատել Սիրիայում, հայտնել է Reuters-ը արևմտյան պաշտոնյայի վրա հղումով:

Ըստ գործակալության զրուցակցի, ԱՄՆ-ն որոշ մտավախություններ ունի Ռուսաստանի առաջարկության որոշ կետերի հարցում: Նշվում է, որ համաձայնություն այդ հարցի շուրջ ձեռք չի բերվել:

ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչ Մարկ Թոները հայտարարել է, որ տեղեկություն չունի Սիրիայում հրադադարի մասին Մոսկվայի հնարավոր առաջարկության կոնկրետ ժամկետների մասին; «Կարծում եմ, որ մեր նախապատվությունը կլիներ կրակի անհապաղ կասեցումը», հայտարարել է Թոները, հայտնում է Lenta.ru-ն:

Փետրվարի 9-ին ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովն ասել է, որ Մոսկվան Սիրիայում հրադադարի սխեմա է առաջարկել ԱՄՆ-ին: Նա նշել է, որ չի կարող բացահայտել կոնկրետ մանրամասները, սակայն այդ պլանը չի ենթադրում Սիրիայի նախագահ Բաշար Ասադի անհապաղ պաշտոնանկություն, որի կողմնակիցներն են ԱՄՆ-ն և նրա տարածաշրջանային դաշնակիցները:

Փետրվարի 5-ին ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը հայտարարել է, որ Ռուսաստանը չի կարող դադարեցնել գործողությունը Սիրիայում, քանի դեռ կոալիցիոն ուժերը ռմբակոծում են Սիրիան: Նա նշել է նաև, որ փետրվարի 11-ին Սիրիային աջակցող միջազգային խմբի Մյունխենում կայանալիք հանդիպմանը Ռուսաստանը կներկայացնի հրադադարին վերաբերող նոր գաղափարներ:

Ավելի վաղ հայտնի դարձավ, որ Ժնևում մեկնարկած միջսիրիական բանակցությունները կասեցվել են և կշարունակվեն փետրվարի 25-ին: ՄԱԿ-ում Սիրիայի ներկայացուցիչ Բաշար Ջաաֆարին հստակեցրել է, որ բանակցությունները կասեցվել են սիրիական ընդդիմության պատճառով, որոնց ներկայացուցիչները հեռացել են: Սակայն ԱՄՆ Պետդեպը պատճառը համարում է ՌԴ կողմից հակամարտության սաստկացման և հումանիտար իրավիճակի վատթարացումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---