Ստամբուլում հարձակվել են իշխանամետ թերթերի խմբագրությունների վրա

Ստամբուլում հարձակվել են իշխանամետ թերթերի խմբագրությունների վրա

PanARMENIAN.Net - Անհայտ դիմակավորները Ստամբուլում հարձակվել են Yeni Şafak և Yeni Akit կառավարամետ թերթերի խմբագրությունների վրա` պայթուցիկներով շշեր նետելով և կրակելով շենքի ուղղությամբ: Այդ մասին հայտնում է ՌԻԱ Նովոստին Hurriуet-ի վրա հղումով:

Yeni Şafak-ի շենքի վրա հարձակումը տեղի է ունեցել տեղի ժամանակով մոտ 5.00-ին, կես ժամ անց նույնպիսի հարձակման է ենթարկվել Yeni Akit-ը: Տուժածներ չկան:

Շենքերը հրկիզվել են, սակայն կրակը արագ մարվել է: Շենքերը շրջափակված են, պատահարի վայրը շրջափակել են ոստիկանները:

Վերջին շրջանում Թուրքիայում հաճախակի են դարձել հարձակումները խմբագրությունների վրա և լրագրողների ձերբակալությունները, սակայն մինչ օրս դրանք հիմնականում ընդդիմադիր լրատվամիջոցներ էին: Ավելի վաղ թուրքական ընդդիմադիր Koza İpek լրատվական հոլդինգի ղեկավար կազմը փոխարինվել է իշխանությունների կողմից նշանակված հոգաբարձուներով, որոնք ստանձնել են հոլդինգի կառավարումը: Թուրքիայում ընդդիմադիր հայացքներ ունեցող 26 լրագրողի ու սյունակագրի դեմ քրգործ է հարուցվել:

Cumhuriyet-ի երկու լրագրողներին ցմահ ազատազրկում է սպառնում` լտեսության մեղադրանքով: Թերթի գլխավոր խմբագիր Ջան Դյունդարը և Անկարայի թղթակից Էրդեմ Գյուլը ձերբակալվել են Սիրիա զենք տեղափոխող բեռնատարների նկարները հրապարակելու համար:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---