Պ.Ստանկինա. Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղին նոր միջանցք կդառնա դեպի Եվրոպա

PanARMENIAN.Net - Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքու երկաթուղին Ասիայի համար նոր միջանցք կդառնա դեպի Եվրոպա: Այդ մասին հայտարարել է Ադրբեջանում Գերմանիայի դեսպան Պեր Ստանկինան: Նա ասել է, որ նախագիծը կարեւոր է բոլոր մասնակից երկրների համար, եւ ՏՐԱՍԵԿԱ-ն երբեք դեմ չի լինի դրան: Դեսպանը Կարս-Ախալքալաք-Թբիլիսի-Բաքուն ֆինանսավորելու Եվրամիության մերժումը բացատրել է նրանով, որ նման նախագծերը թանկ են նստում եւ կազմակերպությունը չի կարողացել միջոցներ հատկացնել այդ նախագծի համար: Պ.Ստանկինան ընդգծել է, որ ապագան ցույց կտա, թե որքանով է հաջողված այս նախագիծը եւ չի բացառել, որ հետագայում երկաթուղային նախագիծը կարող է ֆինանսավորվել միջազգային կազմկերպությունների կողմից, հաղորդում է «Թրենդը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---