Լավրով. Հալեպի մատույցներում գործող գրոհայիններն աջակցություն են ստանում Թուրքիայից12 փետրվարի 2016 - 12:02 AMT PanARMENIAN.Net - Սիրիական Հալեպի մատույցներում գործող գրոհայինները մատակարարվում են Թուրքիայից: Այդ մասին հայտարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Սիրիայի աջակցության միջազգային խմբի նիստի ավարտին: Նա նշել է, որ Հալեպի արևմտյան արվարձանները մինչ օրս վերահսկվում են «Ջեբհաթ ան Նուսրայի» և «Ջեյշ ալ Իսլամ» խմբավորումների կողմից: «Այդ տղաներն այժմ Հալեպի շուրջ են արևմտյան կողմից, արևելյան կողմից կառավարական ուժերը մեր աջակցությամբ ապաշրջափակել են քաղաքը: Մեր տվյալներով, այդ շրջանից փախչողները գրոհայիններ են: Չմոռանանք, որ բոլոր նրանք, ովքեր գտնվում են Հալեպի մատույցներում` և «Ջեբհաթ ան Նուսրան», և «Ջեյշ այլ Իսլամը», և «Ահրար աշ Շամը», և առանձին ավելի չափավոր խմբավորումները, բոլորը մատակարարվում են նույն երթուղով, նույն կետից Թուրքիայի տարածքում: Այս գործոնը պետք է հաշվի առնել, քանի որ մինչև 2254 բանաձևի ընդունումը ՄԱԿ ԱԽ ընդունած բանաձևն արգելում է ահաբեկչական խմբավորումների օգտին որևէ առաքում»,-ասել է Լավրովը, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Ավելի վաղ հայտնի դարձավ, որ «Իսլամական պետության» ահաբեկիչները դեպի թուրքական սահման են քշում Հալեպի խաղաղ բնակիչներին` դասալքության դիմելով, իսկ արևմտյան հեռուստաալիքները դա ներկայացնում են որպես ռուսների բարբարոսական ռմբակոծությունների հետևանք: Սիրիայի նախագահի քաղաքական խորհրդական Բուսեյն Շահաբանը հայտարարել է, որ սիրիական բանակի ռազմավարական նպատակներից մեկը Թուրքիայի հետ սահմանին հսկողություն հաստատելն է: Ինչպես նշել է Շահաբանը, Սիրիայում գործողությունը կշարունակվի մինչև Հալեպ գավառում և Թուրքիայի հետ սահմանին հսկողության հաստատումը, ինչը թույլ կտա «կանգնեցնել ահաբեկիչներին, որոնց ուղարկում է Թուրքիան»: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |