Կանադայի եւ Ֆրանսիայի հայերը համոզված են, որ Դինքի սպանության մեջ մեղավոր է Թուրքիայի կառավարությունը

PanARMENIAN.Net - Կանադայի Հայ Դատի հանձնախմբի (ANCC) գործադիր տնօրեն Արիս Բաբիկյանը թուրքական կառավարությանը պատասխանատու է համարում հայ-թուրքական «Ակօս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի քաղաքականապես հիմնավորված սպանության համար: Նրա խոսքերով, Թուրքիայի կառավարության կողմից անցկացվող Հայոց ցեղասպանության մերժման քաղաքականությունը եւ պատմության վերագրումը ատելություն էին բորբոքում հայերի նկատմամբ: «Այն փաստը, որ կրթական համակարգը եւ քաղաքական մշակույթը մարդկանց հոգիները լցրել են ատելությամբ այլ էթնիկ խմբավորումների նկատմամբ, իսկ երկրում տիրում են ռասիստական եւ ծայրահեղական կազմակերպությունները, ցույց է տալիս, որ Թուրքիան չի փոխվել 1915 թվականից ի վեր: Այս սպանությունը ապացուցեց, որ ռասիզմը խորը արմատներ է գցել Թուրքիայում»,- հայտարարել է Արիս Բաբիկյանը: Նրա խոսքերով, այն հանգամանքը, որ Հրանտ Դինքին ստիպել են լռել, ցույց է տալիս, որ Թուրքիայում տիրում է ցեղասպանություն իրականացնելու մենտալիտետը: «Թուրքական կառավարությունը շահագրգռված չէ, որպեսզի հաշտվի հայ ժողովրդի հետ եւ քավել իր մեղքը հայերի դիմաց: Թուրքիան պետք է ճանաչի Հայոց ցեղասպանությունը եւ վերջնականապես վերջ դնի ատելության դարաշրջանին»,- նշել է ANCC-ի գործադիր տնօրենը:



Իսկ ինչպես PanARMENIAN.Net ի թղթակցին հայտնել է ֆրանսիացի անկախ լրագրող Ժան Էկիյանը, Ֆրանսիայի Հայ Դատի հանձաժողովը (CDCA) Փարիզում երթ է կազմակերպում, որպեսզի հարգանքի տուրք մատուցվի մեծ լրագրողին: CDCA-ը Հրանտ Դինքի սպանության համար պատասխանատվության կրող է համարում Թուրքիայի կառավարությանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---