ՀՀԿ-ՀՅԴ գործակցության համաձայնագիրը ստորագրվել է

ՀՀԿ-ՀՅԴ գործակցության համաձայնագիրը ստորագրվել է

PanARMENIAN.Net - Նախագահական նստավայրում փետրվարի 24-ին Հայ Յեղափոխական Դաշնակցություն և Հայաստանի Հանրապետական կուսակցությունները քաղաքական գործակցության մասին համաձայնգիր են ստորագրել:

ՀՀԿ կողմից այն ստորագրել է կուսակցության նախագահի տեղակալ Արմեն Աշոտյանը, ՀՅԴ կողմից՝ Գերագույն մարմնի ներկայացուցիչ Աղվան Վարդանյանը:

Վերջինս հայտնել է նաև, թե ովքեր են զբաղեցնելու ՀՅԴ-ին հատկացվելիք պաշտոնները: էկոնոմիկայի նախարարի պաշտոնը կզբաղեցնի Արծվիկ Մինասյանը, տարածքային կառավարման և զարգացման նախարարի` Դավիթ Լոքյանը, կրթության և գիտության նախարարի` Լևոն Մկրտչյանը, Շիրակի մարզպետ կնշանակվի Հովսեփ Սիմոնյանը, իսկ Գագիկ Գյոզալյանը՝ Արագածոտնի մարզպետ, գրում է «Երկիր»-ը:

Փետրվարի 11-ին Ռուստամյանը տեղեկացրել է, որ ՀՀԿ-ն և ՀՅԴ-ն առաջիկայում հուշագիր կստորագրեն՝ ամրագրելով գործակության շրջանակը և առաջիկա ծրագրային քայլերը։ Նա նաև հաստատել է, որ ՀՅԴ-ն կստանձնի երեք նախարարության ղեկավարումը՝ կրթության և գիտության, էկոնոմիկայի ու տարածքային կառավարման։

ՀՅԴ-ին կտրվեն նաև Արագածոտնի և Շիրակի մարզպետների պաշտոնները:

Կարդացեք նաև՝ ՀՅԴ-ական նախարարների անունները հայտնի են

 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---