Բնակարանամուտ՝ սահմանամերձ Այգեպարում

Բնակարանամուտ՝ սահմանամերձ Այգեպարում

PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից ֆինանսավորվող բնակարանաշինության ծրագրով, Տավուշի մարզի սահմանամերձ երեք գյուղում 11 ընտանիքի խնդիր է լուծվել. ավարտին է հասցվել կիասկառույցների շինարարություն, իրականացվել է վերանորոգում: ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը հերթական այցով եղել են Այգեպար գյուղում:

Բնակարանաշինության ծրագրով համագործակցող կողմերի ղեկավարները Գրիգորյաններին այցելել էին ամիսներ առաջ՝ այցի նախoրեին գնված և վերանորոգման անհրաժեշտություն ունեցող բնակարանը տեսնելու համար:

Երիտասարդ ընտանիքը վեց տարի ապրել է ամուսնու՝ Հայրապետի ծնողների հետ, ապա՝ վարձակալված բնակարանում: Սեփական անկյուն չունենալու պատճառով ընտանիքը նույնիսկ չի մտածել երկրորդ երեխա ունենալու մասին:

«Սահմանից հեռու բնակվող մեր հարազատների համար հաճախ զարմանալի է, թե ինչու ենք դեռ բնակվում այստեղ, ուր ամեն վայրկյան առկա է գնդակոծության վտանգը: Գիտե՞ք, սա է մեր տունը, մեր հողը: Այսօր, երբ ունենք մեր սեփական բնակարանն ու հարմարավետ բոլոր պայմանները, ավելի ամուր ենք կապված մեր գյուղին: Շնորհակալ ենք», - ասել է ընտանիքի հայրը՝ Հայրապետը:

«Երբ ժամանակ առ ժամանակ անհրաժեշտություն է առաջանում վերագնահատել իրականացվող այս ծրագիրը՝ ուրախությամբ եմ արձանագրում, որ գործընկեր կազմակերպության հետ կարևոր ու հաջողված գործ ենք անում: Բնակարանի խնդիրը լուծված է, մենք ավարտել ենք մեր գործը, սակայն, հաջողության իրական փուլը դեռ առջևում է. ընտանիքը վստահ կշարունակի ապրել այստեղ, և տան խնդիրն այլևս խոչընդոտ չի լինի ավելի մեծ թվով զավակներ ունենալու հարցում: Մեր ազգի համար երկու նպատակն էլ ռազմավարական է»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Բնակարանաշինության ծրագիրը Տավուշի մարզի սահմանամերձ գյուղերում սկսեցինք իրականացնել 2014թ-ին, որի արդյունքում կիսակառույց տան շինարարությունն ավարտեց կամ տունը վերանորոգեց 16 ընտանիք, իսկ այսօր այդ թիվն արդեն 27-ն է: Այս ընտանիքների համար բարելավված բնակարանային պայմանները միայն կենցաղային խնդիր չեն, այլև ռազմավարական: Ուրախ եմ, որ կարողանում ենք լինել սահմանին բնակվող ընտանիքների կողքին»,-ասել է Հայաստանի «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» նախագահ Աշոտ Եղիազարյանը:

2007թ. ի վեր իրականացվող բնակարանաշինության ծրագրի շրջանակներում, ՎիվաՍել-ՄՏՍ-ը 228,3 մլն ՀՀ դրամի ներդրում է կատարել՝ օգնելով բարելավել Հայաստանի տասը մարզի 31 գյուղի (այդ թվում՝ 10 սահմանամերձ գյուղի) սոցիալապես անապահով 480 բնակչի կենսական պայմանները:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
---