ԱՄՆ Պետդեպը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին խուսափել դեպի Թուրքիա ուղևորություններից

ԱՄՆ Պետդեպը խորհուրդ է տալիս իր քաղաքացիներին խուսափել դեպի Թուրքիա ուղևորություններից

PanARMENIAN.Net - ԱՄՆ Պետդեպը նախազգուշացում է տարածել Թուրքիա ուղևորությունների վտանգավոր լինելու մասին: «Պետդեպը հորդորում է ԱՄՆ քաղաքացիներին խուսափել դեպի Թուրքիա ուղևորություններից: Վերջերս տեղի ունեցած ահաբեկչությունների և միջազգային ու տեղական խմբավորումների կողմից սպառնալիքի մակարդակի աճի պատճառով ԱՄՆ-ի քաղաքացիները պետք է շատ զգուշավոր լինեն Թուրքիայում ճանապարհորդելիս»,- ասվում է հայտարարության մեջ, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Ամերիկացիներին առաջին հերթին առաջարկվում է «խուսափել ուղևորություններից դեպի Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններ, հատկապես` Սիրիային սահմանակից շրջաններ»։ Խորհուրդ է տրվում նաև «խուսափել մարդկանց մեծ կուտակումներից, այդ թվում` զբոսաշրջային, քաղաքական հավաքների և երթերի անցկացման վայրերում։ Նրանք նաև պետք է «զգոն և զգույշ լինեն հասարակական վայրեր այցելելիս»:

Պետդեպում հայտնել են նաև, որ շարունակում են ուժի մեջ մնալ ԱՄՆ կառավարության ներկայացուցիչների ուղևորությունների սահմանափակումները դեպի Թուրքիայի հարավ-արևելյան շրջաններ։

Փետրվարի 17-ին Անկարայում հզոր պայթյունի հետևանքով առնվազն 28 մարդ է զոհվել, վիրավորվել է 61-ը: Պայթյունը տեղի է ունեցել Անկարայի կենտրոնում` խորհրդարանի, գլխավոր շտաբի և զինվորականների հանրակացարանի հարևանությամբ: Ահաբեկչությանը հիմնականում զոհ են գնացել զինծառայողները, սակայն տուժել են նաև Անկարայի բնակիչները, որոնք եղել են դեպքի վայրում: 28 զոհվածներից 27-ը զինվորական են, հիմնականում ռազմական օդաչուներ:

Ահաբեկչկան գործողության պատասխանատվությունը ստանձնել է «Քրդստանի ազատության բազեներ» խմբավորումը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---