ԱՄՆ-ն ստանում են Թուրքիայի իրավիճակի վրա ազդելու ավելի մեծ հնարավորություններ

PanARMENIAN.Net - Այժմ Թուրքիայում լարված իրադրություն է. սրվել են հարաբերությունները «Արդարության եւ զարգացման» իշխող կուսակցությամբ եւ դրան հարող բազմաթիվ քաղաքական եւ կրոնական խմբարումներով ներկայացված իսլամիստների, ովքեր կասկածի տակ են դնում աշխարհիկ պետության այն մոդելը, որը առաջարկել է Քեմալ Աթաթուրքը, եւ քեմալականների միջեւ, որոնց շարքին են դասվում խոշոր քաղաքական կուսակցությունների եւ միջին եւ բարձրագույն բյուրոկրատիայի մեծամասնությունը, որ հանդես է գալիս աշխարհիկ պետության պաշտպանությամբ: Այդ մասին PanARMENIAN.Net ին տված հարցազրույցում ասել է ՀՀ ԳԱԱ արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, դոկտեր Ռուբեն Սաֆրաստյանը: Նրա խոսքերով, վերջին ժամանակներս նկատվում է քեմալական շրջանների եւ բարձրագույն գեներալիտետի միավորում. վերջինս իրեն համարում է աշխարհիկ հանրապետության երաշխավորը: «Այս ֆոնի վրա սկսվել է ակտիվորեն քննարկվել բանակի խառնվելու հարցը ներքաղական գործընթացներին` պետության աշխարհիկ մոդլեի հետագա էրոզիային հակազդելու նպատակով: Կարծում եմ` ստեղծաված իրադրությունում աճում են ԱՄՆ հնարավորությունները` Թուրքիայում իրադարձությունների ընթացքի հետագա զարգացումների վրա ազդելու, քանի որ նրանք ավանդաբար մեծ հեղինակություն են վայելում ռազմական միջավայրում»,- նշել է Սաֆրաստյանը:



  • Հարցազրույցի տեքստն ամբողջությամբ
  •  Ուշագրավ
    Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
    Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
    ---