ԶԼՄ-ներ. Կիպրոսն առաջարկել է թուրքերենն ընդգրկել ԵՄ պաշտոնական լեզուների ցանկում

ԶԼՄ-ներ. Կիպրոսն առաջարկել է թուրքերենն ընդգրկել ԵՄ պաշտոնական լեզուների ցանկում

PanARMENIAN.Net - Կիպրոսի նախագահ Նիկոս Անաստասիադիսը Եվրամիությունում նախագահող Նիդերլանդներին պաշտոնական առաջարկ է հղել` առաջարկելով թուրքերենն ընդգրկել ԵՄ պաշտոնական լեզուների ցանկում` կղզու վերամիավորման մասին համաձայնության հասնելու նպատակով:

Ինչպես հայտնում է ՌԻԱ Նովոստին EurActiv լրատվական պորտալի վրա հղումով, նմանատիպ հարցում Կիպրոսը ներկայացրել էր նաև 2002-ին, երբ Նիկոսիան բանակցում էր ԵՄ-ին անդամակցելու վերաբերյալ: Այն ժամանակ Բրյուսելը խորհուրդ տվեց չարագացնել հարցը, քանի որ դա կապված է ծախսերի հետ և առնչվում է Կիպրոսի հարցի կարգավորման նրբանկատ գործընթացի հետ:

Կիպրոսում պաշտոնական լեզվի կարգավիճակ ունեն ինչպես հունարենը, այնպես էլ թուրքերենը: ԵՄ լեզվական քաղաքականության մեջ փոփոխությունների մասին որոշումները կայացնում են անդամ երկրները բացառապես փոխզիջման հիման վրա: ԵՄ ինստիտուտներում պաշտոնապես իրավահավասարության սկզբունքով կիրառվում է 24 լեզու, սակայն առավել հաճախ օգտագործվում են անգլերենն ու ֆրանսերենը, ընդ որում անգլերենն ակտիվորեն դուրս է մղում նաև ֆրանսերենը:

Թարգամանիչների ծառայությունների դիմաց վճարելու համար ամեն տարի հատկացվում է ԵՄ բյուջեի մոտ 1 տոկոսը: Ըստ հաշվարկների, նոր լեզվի հավելումը ԵՄ պաշտոնական լեզուների ցանկին կպահանջի մոտ 37 մլն եվրո: ԵՄ պաշտոնական մարմինների որոշումները թարգմանվում են ԵՄ բոլոր պաշտոնական լեզուներով, իսկ անդամ երկրների քաղաքացիներն իրավունք ունեն դիմելու եվրոպական ատյաններ և հարցման պատասխան ստանալ պաշտոնական լեզուներից ցանկացածով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---