Բրիտանացի զինվորականները կպաշտպանեն թունիս-լիբիական սահմանը ԻՊ-ից

Բրիտանացի զինվորականները կպաշտպանեն թունիս-լիբիական սահմանը ԻՊ-ից

PanARMENIAN.Net - Մեծ Բրիտանիան զինվորներ է գործուղել Թունիս` պայքարելու համար Լիբիայի հետ սահմանի ապօրինի հատումների դեմ: Այդ մասին հայտարարել է Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարար Մայքլ Ֆելլոնը փետրվարի 29-ին խորհրդարանում ունեցած ելույթում: Նա մտահոգություն է հայտնել «Լիբիայի ափամերձ տարածքներում «Իսլամական պետության» ազդեցության հզորացման» կապակցությամբ, հայտնում է Deutsche Welle-ն:

Նախարարն ասել է, որ Թունիս է ուղևորվել 20 զինծառայող, որոնք անհրաժեշտության դեպքում և Լոնդոնի հետ համաձայնեցմամբ կգործեն որպես տեսուչներ և Թունիսի կառավարության զինվորական խորհրդականներ: Ինչպես հայտնել է Reuters-ը, բրիտանացի զինվորականները պետք է խանգարեն Լիբիայից ԻՊ մարտիկների ներթափանցմանը Թունիս:

2015-ի հունիսին Թունիսի Սուս քաղաքում տեղի ունեցավ ահաբեկչություն, որի արդյունքում 38 մարդ զոհվեց, հիմնականում Մեծ Բրիտանիայի հպատակներ: Ահաբեկչության պատասխանատվությունը ստանձնեց ԻՊ-ն: Փետրվարի սկզբին Թունիսը 196-կիլոմետրանոց պատ կառուցեց Լիբիայի հետ սահմանին, որը պետք է կանխի ահաբեկիչների ներթափանցումը երկիր: Բացի այդ, սահմանի երկայնքով փորվել են խրամատներ, որոնք լցվել են ջրով, ավազե բլուրներ են լցվել` դժվարացնելու համար սահմանի հատումը տրանսպորտային միջոցներով:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---