Քրդերն ուզում են, որ իրավիճակը Թուրքիայի քրդաբնակ շրջաններում քննարկվի ՄԱԿ ԱԽ-ում

Քրդերն ուզում են, որ իրավիճակը Թուրքիայի քրդաբնակ շրջաններում քննարկվի ՄԱԿ ԱԽ-ում

PanARMENIAN.Net - Քուրդ քաղաքական գործիչներն անհրաժեշտ են համարում, որ իրավիճակը Թուրքիայի քրդաբնակ շրջաններում քննարկման դրվի ՄԱԿ Անվտանգության խորհրդում և աշխատում են այդ ուղղությամբ ռուս դիվանագետների հետ: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում Քրդստանի ազգային կոնգրեսի ներկայացուցիչ Սելահադդին Սորոն:

«Մենք ցանկանում ենք, որ Ռուսաստանն այդ հարցը բարձրացնի ՄԱԿ Անվտանգության խորհրդում և որ ԱԽ-ն բանաձև ընդունի: Մենք աշխատում ենք ՌԴ իշխանությունների և դիվանագետների հետ այդ ուղղությամբ»,-ասել է նա:

Քրդստանի ազգային կոնգրեսը հիմնվել է 1999 թ. Ամստերդամում: Կոնգրեսը բաղկացած է եվրոպական քրդամետ կազմակերպություններից: Գլխավոր գրասենյակը գտնվում է Բրյուսելում, ներկայացուցչություններ կան աշխարհի շատ երկրներում: Կազմակերպության նպատակն է քրդերի շահերի լոբբինգը ԵՄ, ՄԱԿ և այլ միջազգային կազմակերպությունների կառույցներում: Կազմակերպությունը սերտ կապեր ունի աշխարհի քրդական համայնքների հետ:

Մոսկվայում Արևմտյան Քրդստանի ներկայացուցչություն է բացվել, որն աշխատելու է ոչ կառավարական կազմակերպության կարգավիճակով: Ներկայացուցչության աշխատակիցները մտադիր են նպաստել սիրիական ճգնաժամի հանգուցալուծմանը:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---