Հ.Դինքի սպանության գործով ձերբակալվածների ցուցակն ընդլայնվում է

PanARMENIAN.Net - Հայ-թուրքական «Ակոս» թերթի գլխավոր խմբագիր Հրանտ Դինքի սպանության հետաքննության ընթացքում ոստիկանությունը հանցագործությանը մասնակցելու մեղադրանքով ձերբակալել է եւս մեկ կասկածյալի` տրաբզոնցի ուսանող Էրհան Տ-ին: Թուրքական ոստիկանությունը ձերբակալել է նրան ավելի վաղ ձերբակալված Յասին Հայալի ցուցմունքների հիման վրա, որն ավելի վաղ խոստովանել էր, թե ինքն է եղել Հրանտ Դինքի սպանության նախաձեռնողը, սակայն ավելի ուշ հայտարարեց, որ հրահանգ է ստացել Էրհան Տ-ից: Հայալն անձամբ է զենքը փոխանցել Օգյուն Սամաստին, որն էլ սպանել է լրագրողին: 17-ամյա Սամաստին, ըստ թուրքական օրենքների, սպառնում է 18-24 տարվա ազատազրկում: Սակայն, եթե ապացուցվի, որ սպանությանը մեղսակից է նաեւ որեւէ կազմակերպություն, Սամաստի պատժաչափը կարող է կրճատվել 4-5 տարով, հաղորդում է «Ֆրանս Պրեսը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---