ԱՄՆ հայերը բողոքում են Հրանտ Դինքի սպանության դեմ

PanARMENIAN.Net - Վաշինգտոնում շուրջ հազար հայեր իրենց հարգանքի տուրքն են մատուցել հունվարի 19-ին Ստամբուլում սպանված հայ-թուրքական «Ակոս» թերթի խմբագիր Հրանտ Դինքին եւ կոչ են արել թուրք կառավարությանը դադարեցնել արդեն շուրջ 92 տարի շարունակվող Հայոց ցեղասպանության ուրացման միջազգային արշավը, հաղորդում է Ամերիկայի Հայ Դատի հանձնախումբը (ANCA): Ցույցի մասնակիցները հավաքվել էին Վաշինգտոում թուրքական դեսպանատան առջեւ Դինքի սպանությունից երկու օր անց, իրենց վրդովմունքը հայտնելու համար այդ դաժան սպանության կապակցությամբ: «Շատերն են ասում, որ Դինքին ծայրահեղ ազգայնականները սպանեցին «թուրք ժողովրդին վիրավորանք հասցնելու» համար: Սակայն դա միայն այսպես կոչված «ծայրահեղ ազգայնականների» դիրքորոշումը չէ, այլ նաեւ թուրքական կառավարության, որը հետապնդում եւ դատապարտում էր Դինքին Հայոց ցեղասպանության հարցում նրա դիրքորոշման համար: Ուրացման այդ ամոթալի քաղաքականությունը, որ վարում է Անկարան, իրական խդնիր է որի դեմ էլ մենք պետք է շարունակենք պայքարել»,-հայտարարել է «Անի» ընկերակցության նախագահ Սերուժ Աբրահամյանը:



«Հրանտ Դինքը դարձավ թուրքական կառավարության զոհը, որը վարում է Հայոց ցեղասպանության ուրացման քաղաքականություն, սպառնալով եւ վախեցնելով բոլոր նրանց, ովքեր կոչ են անում ճանաչել այն, որը շարունակում է անհանդուրժողականության քաղաքականությունը, որը բերեց մարդկության դեմ կատարած հանցագործության` կատարված շուրջ 90 տարի առաջ»,-ընդգծել է ANCA գործադիր տնօրեն Արամ Համբարյանը: Ցույցից հետո, Վաշինգտոնի Սբ.Խաչ հայկական եկեղեցում կատարվել է հոգեհանգստի պաշտոն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---