Բերնար Ֆասիե. Որպեսզի պատրաստվենք խաղաղությանը, անհրաժեշտ է խոսել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի մասին25 հունվարի 2007 - 18:06 AMT PanARMENIAN.Net - «Պատերազմով խնդիրը չի կարգավորվի, կարող է միայն լինել Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորում: Իսկ որպեսզի խաղաղության պատրաստվել, անհրաժեշտ է խոսել խաղաղության, այլ ոչ թե պատերազմի մասին»,- Ստեփանակերտում հայտարարել է ԵԱՀԿ Մինսկի խմբի ֆրանսիացի համանախագահ Բերնար Ֆասիեն Լեռնային Ղարաբաղի նախագահ Արկադի Ղուկասյանի հետ հանդիպումից հետո: Պատասխանելով հարցին Եվրամիության ցանկության վերաբերայլ ուղղակիորեն աշխատել Լեռնային Ղարաբաղի հետ` ֆրանսիացի միջնորդը ասել է. «Այսօր բանակցությունների միջոցով ԵԱՀԿ շրջանակներում, ԱՄՆ-ը, Ռուսաստանը եւ Ֆրանսիան փորձում են օգնել հակամարտության կողմերին գտնել հակամարտության խաղաղ կարգավորումը: Եվրամիությունն ընհանուր առմամբ այսպիսի հարցերի կարգավորման այլ միջոցներ ունի: Օրինակ, դա հարեւանության քաղաքականությունն է: Եվրամիությունը կարող է օգնել կարգավորման գործընթացին, սակայն այն չի մասնակցում բանակցություններին», հաղորդում է Regnum-ը:Հիշեցնենք, որ այսօր տարածաշրջանային այցի շրջանակներում Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման հարցով ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Յուրի Մերզլյակովը (Ռուսաստան), Մեթյու Բրայզան (ԱՄՆ) եւ Բերնար Ֆասիեն (Ֆրանսիա) ժամանել են Ստեփանակերտ: Կայացել է միջնոդրների եւ ԼՂՀ նախագահ Արկադի Ղուկասյանի մի քանի ժամ տեվողությամբ հանդիպումը: Հանդիպմանը մասնակցել է նաեւ ԼՂՀ արտգործնախարար Գերոգի Պետրոսյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |