ԶԼՄ-ներ. Ադրբեջանի ԱԱՆ նախկին ղեկավարն «արժեքավոր տեղեկություններ և փաստեր» է փոխանցել արտերկիր10 մարտի 2016 - 15:22 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանում լուրեր են պտտվում, որ ազգային անվտանգության նախարարության նախկին ղեկավար Էլդար Մահմուդովը չի ձերբակալվել ոչ թե որոշ ուժերի հովանավորության տակ գտնվելու կամ լուրջ փաստարկների բացակայության պատճառով, որոնք, ըստ հավաստի աղբյուրների, ավելի քան բավարար են, այլ քանի որ կասկածներ կան, որ նա և իր ղեկավարած ցանցը արժեքավոր տեղեկություններ ու փաստեր է փոխանցել արտերկիր: Այդ մասին գրում է ադրբեջանական «Ազադլիգը»: «Եթե նա հովանավորներ ունենար, նրանք վաղուց դուրս կբերեին նախկին նախարարին երկրից: Նա փաստացի մեկուսացված է: Նրան թույլ չեն տալիս շփվել նույնիսկ հարազատների հետ, արգելում են օգտվել բջջային կապից»,-ասել է աղբյուրը թերթին: Ադրբեջանի իշխանությունները մտավախություն ունեն, որ Մահմուդովի ձերբակալության դեպքում, կարող են ինչ-ինչ տեղեկություններ հրապարակվել: Այդ պատճառով նրան մեկուսացրել են ու ուսումնասիրում են, թե ինչ փաստեր են փոխանցվել արտերկիր: Ըստ աղբյուրի, Մահմուդովի հետագա ճակատագիրը կախված կլինի հետաքննության արդյունքներից: «Եթե բացահայտվեն արտերկիր տեղեկություններ ու փաստեր փոխանցելու մեղադրանքները, ապա, հնարավոր է, նրա ձերբակալությունը կերկարաձգվի, հայտնում է Panorama.am-ը: 2015- նոյեմբերին Ադրբեջանում ազգային անվտանգության նախարարության 7 աշխատակից է ձերբակալվել (այդ թվում՝ նախարար Էլդար Մահմուդովը) ծառայողական դիրքը չարաշահելու, ներդրումային կառույցի աշխատանքին միջամտելու, քաղաքացիների իրավունքները խախտելու կասկածանքով: Ազգային անվտանգության նախարարության աշխատակիցների նկատմամբ հարուցված քրեական գործի կապակցությամբ հատուկ քննչական խումբ է ստեղծվել: Դեկտեմբերի 11-ին հայտնի է դարձել, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարության 250 աշխատակից ազատվել է աշխատանքից: Ադրբեջանի նախագահի հրամանագրով՝ երկրի ազգային անվտանգության նախարարության հիմքի վրա ստեղծվել է արտաքին հետախուզության ծառայությունը, որի ղեկավար է նշանակվել Օրհան Սուլթանովը և պետական անվտանգության ծառայությունը՝ Մադաթ Գուլիևի գլխավորությամբ: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |