Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման ծրագրով մոտ 150 կոոպերատիվ է ստեղծվել11 մարտի 2016 - 14:46 AMT PanARMENIAN.Net - ՀՀ գյուղատնտեսության նախարար Սերգո Կարապետյանը մարտի 11-ին հրավիրել է խորհրդակցություն կաթ վերամշակող ընկերությունների ներկայացուցիչների մասնակցությամբ` ոլորտի ընթացիկ խնդիրները քննարկելու նպատակով: Հանդիպմանը մասնակցում էր «Կաթնամթերք արտադրողների միության» նախագահ Խաչատուր Պողոսյանը: «Գյուղատնտեսության զարգացումն առանց վերամշակող ճյուղի անհնար է պատկերացնել, սակայն այս ոլորտում՝ հատկապես մթերումների հետ կապված հարցերում դեռևս առկա են լուրջ խնդիրներ, որոնք անհապաղ լուծման կարիք ունեն», - նշել է նախարարը: Այս համատեքստում Կարապետյանն առաջին հերթին կարևորել է մթերման գործընթացի ճիշտ կազմակերպումը և համապատասխան հաշվարկների իրականացնելուց հետո կաթի մթերման խելամիտ նվազագույն գնի սահմանումը, որը պետք է լինի շահավետ թե’ մթերող կազմակերպությունների և թե’ տնտեսվարող սուբյեկտների համար։ Միաժամանակ նախարարն ընդգծել է արտադրվող կաթնամթերքի՝ մասնավորապես պանրի տեսականու դիվերսիֆիկացման անհրաժեշտությունը, որը կարող է մեծ պահանջարկ ունենալ Եվրասիական տնտեսական միության շուկայում: Անդրադառնալով մթերված կաթի դիմաց ֆերմերային տնտեսությունների նկատմամբ առկա պարտավորությունների կատարման խնդրին` նախարարը հորդորել է նաև հնարավորինս սեղմ ժամկետներում ապահովել մթերված ապրանքի դիմաց վճարումների իրականացումը: Տեղեկացնելով, որ Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության (CARMAC) ծրագրերի շրջանակում հանրապետությունում արդեն իսկ ձևավորվել է մոտ 150 կոոպերատիվ՝ նախարարը շեշտել է, որ պետական աջակցության ծրագրերն այսուհետ ուղղվելու են կոոպերատիվների զարգացմանն ու ընդլայնմանը: Այս համատեքստում նախարարն առաջարկել է վերամշակող ընկերություններին մթերումներն իրականացնելիս ակտիվորեն գործակցել այդ կոոպերատիվների հետ` նրանց հետ համապատասխան պայմանագրեր կնքելու միջոցով: Խորհրդակցության մասնակիցներին ներկայացրել է 2016-ի կաթի մթերումների կազմակերպման նպատակով կազմված օրինակելի պայմանագրերի ձևը, որով կամրագրվեն կաթի մթերման գնի նվազագույն շեմը և վճարման ժամկետները: Պայմանագրի օրինակելի ձևն արդեն քննարկվել է մի շարք գերատեսչությունների հետ և առաջիկայում ներկայացվելու է ՀՀ կառավարության հաստատմանը: Հանդիպմանը ներկա ընկերությունների ներկայացուցիչներն իրենց հերթին ներկայացրեցին իրենց հուզող խնդիրները` համոզմունք հայտնելով, որ ՀՀ գյուղատնտեսության նախարարության հետ համատեղ ուժերով հնարավոր կլինի գտնել այդ հարցերի լուծման ուղիները: «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» առաջին և երկրորդ ծրագրերըմշակվել են ՀՀ գյուղատնտեսության նախարարության և Համաշխարհային բանկի փորձագետների կողմից: Հինգ տարի տևողությամբ և 21.33 մլն ԱՄՆ դոլար ընդհանուր արժեքով առաջին ծրագիրը մեկնարկել է 2011-ի հուլիսին: Ծրագրի հիմնական նպատակներն են՝ աջակցել անասնապահական ուղղվածություն ունեցող ընտրված լեռնային և սահմանամերձ համայնքներին, իրականացնել արոտօգտագործման և կերարտադրության վրա հիմնված անասնապահական մթերքի արտադրության արդյունավետ և կայուն համակարգ, աջակցել համայնքներում արոտօգտագործողների կոոպերատիվների ստեղծմանը և կայացմանը, նորարական տեխնոլոգիաների ներդրմանը, ինչպես նաև տոհմային աշխատանքների և կենդանիների առողջությանն ուղղված միջոցառումների բարելավմանը: 2015-ի դրությամբ նախատեսված 55 համայնքի փոխարեն ծրագրի իրականացման 4 տարվա ընթացքում ծրագրում ընդգրկվել է 91 համայնք, որոնցում ստեղծվել են «Արոտօգտագործողների միավորում» սպառողական կոոպերատիվներ, 74 համայնքում կառուցվել են արոտավայրերի ջրարբիացման համակարգեր, 74 համայնքի կոոպերատիվներին տրամադրվել է 664 միավոր գյուղտեխնիկա, այդ թվում` 143 անիվավոր տրակտոր, 91 մամլիչ-բարդոցիչ 430 միավոր այլ գյուղգործիքներ և 91 համայնքի կոոպերատիվների անդամների համար կազմակերպվել են դասընթացներ: Բացի այդ, Արագածոտնի մարզի Արտաշավան, Սյունիքի մարզի Խնձորեսկ և Գեղարքունիքի մարզի Ճամբարակ համայնքներում կառուցվել և արդեն իսկ գործում են անասնաբուժական սպասարկման կենտրոններ: 2015-ի փետրվարից գրասենյակի կողմից իրականացվող հնգամյա «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրին, որի ընդհանուր արժեքը 42.67 միլիոն ԱՄՆ դոլար է: Երկրորդ ծրագրի հիմնական նպատակներն են շարունակել բարելավել արոտավայրերի և անասնապահության համակարգերի արտադրողականությունն ու կայունությունը թիրախային համայնքներում, ինչպես նաև ապահովել ընտրված բարձրարժեք ագրոպարենային՝ կաթի, մսի, մրգի/բարձրարժեք հատապտղի և բանջարեղենի արժեշղթաներում արտադրվող և շուկայահանվող արտադրանքի ծավալների աճ: Երկրորդ ծրագրի շրջանակներում 2015-ին նախապատրաստական աշխատանքներն են իրականացվել նախատեսված 8 մարզի 25 համայնքի փոխարեն 55 համայնքում, իսկ ջրարբիացման և գյուղտեխնիկայի տրամադրման հիմնական աշխատանքները համայնքներում կմեկնարկեն 2016 թվականին: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Բագրատ սրբազանն ուղերձ է հղել. Այլընտրանք չկա` կամ այսօր, կամ երբեք Կիրանցեցիները փակել են Հայաստան–Վրաստան միջպետական ճանապարհը Միրզոյանը՝ Բուրիչին. ՀՀ–ն կառուցողական ներգրավված է տարածաշրջանային կապուղիների ապաշրջափակման քննարկումներում Միրզոյանը ստորագրել է Օվիեդոյի կոնվենցիան Իդրամ Ջունիորն ու Կորիզը գործակցության հուշագիր են կնքել Կազմակերպությունները մշակում են ֆինանսական կրթության նոր մրցույթ ԿԽՄԿ աշխատակիցներն այցելել են Բաքվում պահվող Արցախի ղեկավարներին Նրանք կապ են հաստատել ընտանիքների հետ |