ԱՄՆ-ՈՒՄ ԹՈՒՐՔ ՀՅՈՒՊԱՏՈՍԻ ՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՀԱՄԱՐ ԴԱՏԱՊԱՐՏՎԱԾ ՀԱՄԲԻԿ ՍԱՍՈՒՆՅԱՆԸ ԱԶԱՏ ԿԱՐՁԱԿՎԻ

PanARMENIAN.Net - Լոս-Անջելեսի բանտի կալանավոր Համբիկ Սասունյանը, որը դատապարտվել է 1982 թվականին Լոս Անջելոսում Թուրքիայի հյուպատոս Քեմալ Արիկանի սպանության համար, կարող է շուտով պայմանականորեն ազատ արձակվել: Ինչպես հաղորդում է «Արմինֆո» գործակալությունը վկայակոչելով թուրքական աղբյուրները, Սասունյանը, դատապարտված լինելով ցմահ բանտարկության, բոլոր շանսերն ունի 2007 թվականին ազատ արձակվելու լավ վարքագծի համար: Այն բանից հետո, երբ կալանավորի ծնողները համաներման խնդրագիր էին ներկայացրել, դատարանը հաշվի էր առել այն փաստը, որ Համբիկ Սասունյանը խոստովանել է իր մեղքը եւ դատապարտել իր գործողությունները:
 Ուշագրավ
Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում
Էսմայիլին ասել է, որ թռիչքի ժամանակ եղանակը բարենպաստ է եղել, ամպամածություն եղել միայն մեկ հատվածում
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
---