Եվրոպայի խորհուրդն «առավել խիստ միջոցներով» է սպառնում Բաքվին12 մարտի 2016 - 13:31 AMT PanARMENIAN.Net - Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն մարտի 8-10-ը քննարկել է Մարդու իրավունքների եվրոպական դատարանի (ՄԻԵԴ) որոշումների կատարմանն առնչվող հարցեր: Քննարկումների արդյունքում որոշում է կայացվել ReAl շարժման առաջնորդ Իլգար Մամեդովի գործի վերաբերյալ, հայտնում է Haqqin.az-ը: ԵԽ նախարարների կոմիտեն հիշեցրել է նախորդ 5 որոշումների և միջանկյալ բանաձևերի մասին` մտահոգություն հայտնելով, որ չնայած ՄԻԵԴ փաստած հիմնարար ազատությունների խախտումներին Մամեդովի գործում, վերջինս դեռ կալանքի տակ է: «Եվրոպայի խորհրդի նախարարների կոմիտեն Եվրոպական կոնվենցիայի 46-րդ հոդվածի համաձայն մեկ անգամ ևս հիշեցնում է Ադրբեջանի կառավարությանը Ստրասբուրգի դատարանի որոշումները կատարելու իր պարտավորության մասին, մասնավորապես, Մամեդովին անհապաղ ազատ արձակելու և ֆիզիկական անձեռնմխելիությունն ապահովելու վերաբերյալ»,-ասվում է հաղորդագրության մեջ: Կոմիտեն որոշել է շարունակել գործի քննարկումը 2016-ի հունիսին կայանալիք նիստում: ԵԽ քարտուղարությանը հանձնարարվել է «առավել խիստ միջոցներ» նախատեսող բանաձևի նախագիծ պատրաստել, եթե մինչ այդ Մամեդովն ազատ չարձակվի: 2013թ. մարտի 17-ին Շեքիի ծանր հանցագործությունների դատարանը 18 անձանց ազատազրկման տարբեր ժամկետների դատապարտեց Իսմայիլլիում անկարգություններ կազմակերպելու և մասնակցելու մեղադրանքով: ReAl շարժման առաջնորդ Իլգար Մամեդովը 7 տարվա ազատազրկման դատապարտվեց, «Մուսավաթ» կուսակցության փոխնախագահ Թոֆիկ Յաղուբլուն` 5 տարվա ազատազրկման: Եվս 8 մարդ դատապարտվեց մինչև 8 տարի ազատազրկման: Ուշագրավ Հանիան ներկա էր Փեզեշքիանի երդմնակալությանը Ընտրությունները կայանալու էին նոյեմբերին, ինչը կհամընկներ Բաքվում կայանալիք COP29–ին հետ Ըստ Յուսուբովի, այդ մարդիկ պետկառույցների աշխատակիցներ են և գործարարներ Կողմերը քննարկելու են նաև համագործակցությունը նավթագազային ոլորտում Ամենաընթերցվողը բաժնում | Ըստ Օվերչուկի՝ ՀՀ ու ՌԴ միջև խնդիրները լրատվամիջոցներն են ուռճացնում «Պետք է կարողանալ տարբերել իրականությունը լրատվամիջոցների ներկայացրածից»,–ասել է նա Քաղաքական խորհրդակցություններ` ՀՀ և Տաջիկստանի ԱԳՆ-ների միջև Հայկական կողմը անդրադարձ է կատարել նաև ՀՀ կառավարության կողմից նախաձեռնված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրին Օվերչուկն էլեկտրագնացքով Վանաձորից ուղևորվել է Ախթալա կայարան Նա այցելել է Հայաստանի երկաթուղու ջրհեղեղից տուժած հատվածներ Օվերչուկ․ Ապաշրջափակումը հնարավոր է եռակողմ հայտարարության շրջանակում՝ ՀՀ իրավազորության սկզբունքով Նա նշել է, որ Ռուսաստանը միշտ պատրաստ է միանալ այս գործընթացին և օգնել |