Հայոց բանակի հաղթանակը փոխել է Հայաստանի մասին պատկերացումը այլ ժողովուրդների մոտ

PanARMENIAN.Net - Հայոց բանակի գոյության 15 տարիները պայմանականորեն կարելի է երեք փուլերի բաժանել: Այդ մասին Երեւանում հայտարարել է ՀՀ պաշտպանության նախարար Սերժ Սարգսյանը` Հայոց բանակի 15-ամյակին նվիրված տոնական միջոցառմանը: «Առաջին փուլը` 1989 փետրվար-1992: Հայ-ադրբեջանական լարվածության պայմաններում Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի անվտանգության ապահովումը կարեւորագույն խնդիր դարձավ: Դա հայ կամավորների շրջանն է` քաջարի ֆիդայինների, որոնք բարձր են պահել հայ զինվորի պատիվն ու արժանապատվությունը դարերի ընթացքում: Պատահական չէ, որ կամավորական ջոկատները կրում էին անցյալի հռչակավոր զինվորականների անունները` «Զորավար Անդրանիկ», «Արաբո», «Նիկոլ Դուման»: Այդ ռոմանտիկ տղաներից շատերին գիտեին միայն ռազմական մականուններով, որոնք նրանք կրում են արժանապատիվ եւ հպարտությամբ: Դա տարերային պատերազմի եւ անկազմակերպվածության շրջանն էր: Մինչ դեռ, իրավիճակը այլ մոտեցում էր թելադրում: Երկրորդ փուլ. 1992 հունիս- 1994 մայիս: Հայաստանը Լեռնային Ղարաբաղի հետ, ներգրավվելով Ադրբեջանի դեմ դժվարին պատերազմի մեջ, կործանված տնտեսությամբ, սոված, ազգային բանակ էր ստեղծում, դրա հետ կապելով իր ապագան: ԶՈՒ նորաստեղծ ջոկատները պատրաստությունից հետո հաշված օրերի ընթացքում ուղեվորվում էին ճակատ: Այսօր մենք հպարտությամբ կարող ենք ասել, որ բանակի կառուցման հարցում մենք մի փոքր առաջ ենք Ադրբեջանից: Եւ հենց այդ «մի փոքր»-ը փոխեց պատերազմի ընթացքը եւ նախանշեց մեր հաղթանակը: Իր ոբերգություններով հայտնի հայ ժողովուրդը այլ որակներով հանդես եկավ. պայքարող, ամուր եւ վճռական ժողովրդավարության կառուցման հարցում: Հենց այդ փուլում իրենց նարդրումն ունեցան նրանք, ովքեր, չունենալով ռազմական պատրաստություն, դարձան զինվորական հենց ռազմի դաշտում: Նրանցից շատերը զոհվեցին, ոմանք հաշմանդամ վերադարձան, մյուսները լրացրեցին բանակի շարքերը մինչեւ հաղթական ավարտ:



Եւ, վերջապես, վերջին փուլը. 1994 թվականից մինչ օրս: Դա բանակի կառուցման փուլն է: Մեր գլխավոր նշանաբանը դարձավ բանակի մարտունակության բարձրացումը, զորքերի տարբեր տեսակների կայուն զարգացումը, միջին եւ բարձագույն սպայական անձնակազմի մակարդակի բարձրացումը, կարգապահության ամրապնդումը, բանակ-հասարակություն կապի ամրապնդումը, զինծառայողների կենցաղային պայմանների բարելավումը: Բանակը հանդես է գալիս որպես ժամանակակից ռազմա-պաշտպանական համակարգ, որը գտնվում է ձեւավորման եւ կատարելագործման փուլում»,- ասել է պաշտպանության նախարարը:



Նա նաեւ նկատել է, որ պատերազմը ցույց է տվել, որ ժամանակակից բանակը պահանջում է պրոֆեսիոնալ եւ հիմնարար կրթություն: «Մեզ կարդրեր էին հարկավոր: Եւ մեկը մյուսի ետեւից ծնվեցին տարբեր զինվորական ուսումնարաններ, Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ինստիտուտը եւ այլոք: Մինչ օրս այդ հաստատությունները պատրաստել են ավելի քան 4400 զինվոր: Միեւնույն ժամանակ սպայական կադրերը նաեւ պատրաստվում են արտերկրում, մասնավորապես, Ռուսաստանում եւ Հունաստանում ավարտել են եւ շարունակում են սովորել 1630 կուրսանտ»,- ընդգծել է Սեժ Սարգսյանը:
 Ուշագրավ
«Մենք համոզված ենք, որ կառուցողական երկխոսությունը հավասարների միջև անփոխարինելի է»,–ասել է նա
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
---