Իրանի ԱԳՆ-ն դրական է գնահատում ՌԴ ՌՏՈւ դուրսբերումը Սիրիայից

Իրանի ԱԳՆ-ն դրական է գնահատում ՌԴ ՌՏՈւ դուրսբերումը Սիրիայից

PanARMENIAN.Net - Ռուսական ռազմատիեզերական ուժերի դուրսբերումը Սիրիայից կնպաստի հրադադրի ռեժիմի պահպանմանը: Այդպիսի կարծիք է հայտնել Իրանի ԱԳ նախարար Մոհամմադ Ջավադ Զարիֆը:

«Այն փաստը, որ Ռուսաստանը հայտարարել է, որ հետ է կանչում իր զորկազմի մի մասը, որ անհրաժեշտ չի համարում ուժի կիրառումը հրադադարը պահպանելու համար: Դա ինքնին դրական նշան է»,-ասել է Մոհամմադ Ջավադ Զարիֆը Ավստրալիայի ԱԳՆ ղեկավար Ջուլի Բիշոփի հետ հանդիպումից հետո Կանբերայում: Նա հավելել է, որ դեռ վաղ է ինչ-որ բարձրագոչ հայտարարություններ անել, հարկավոր է սպասել ու տեսնել, թե ինչպես կզարգանան իրադարձությունները Սիրիայում կամ Ժնևում ընթացող միջսիրիական բանակցություններում, հայտնում է ՌԻԱ Նովոստին:

Մարտի 14-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հրամայել է ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուին մարտի 15-ից սկսել դուրս բերել Սիրիայից ռուսական ռազմական խմբավորման հիմնական մասը: Միաժամանակ ՌԴ նախագահը հանձնարարել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովին ակտիվացնել ՌԴ մասնակցությունը Սիրիայում խաղաղ կարգավորման գործընթացի կազմակերպմանը: Զորքերը դուրս բերելու մասին Մոսկվայի որոշումը համաձայնեցված է Դամասկոսի հետ և հնարավոր դարձավ, քանի որ ռուսական զորամիավորումն արդեն կատարել է իր առջև դրած սկզբունքային խնդիրները: Այդ մասին Պուտինն ասել է Սիրիայի նախագահ Բաշար Ասադի հետ հեռախոսազրույցում:

2015-ի սեպտեմբերի 30-ից Ռուսաստանը Սիրիայի նախագահ Բաշար Ասադի խնդրանքով կետային ավիահարվածներ է հասցնում ԻՊ գրոհայինների դիրքերին Սիրիայում` Սու-25 կործանիչների, ինչպես նաև ՍՈւ-24Մ և ՍՈւ-34-ի կիրառմամբ: Ըստ ՌԴ ՊՆ, ռուսական ավիացիան արդեն զգալի վնաս է հասցրել գրոհայինների կառավարման համակարգին և նյութատեխնիկական ապահովմանը, ինչպես նաև մահապարտ ահաբեկիչների պատրաստման ենթակառուցվածքներին:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---