Վլադիմիր Սպիվակովը և «Մոսկվայի վիրտուոզներ»-ը համերգ կտան Երևանում17 մարտի 2016 - 16:08 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 28-ին և 29-ին Արամ Խաչատրյան համերգասրահում տեղի կունենան աշխարհահռչակ երաժիշտ Վլադիմիր Սպիվակովի և «Մոսկվայի վիրտուոզներ» կամերային նվագախմբի համերգները: Սկիզբը՝ 19:00-ին: Համերգների ծրագրերը՝ ապրիլի 28-ին. Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ՝ Դիվերտիսմենտ թիվ 3 ֆա մաժոր Լուիջի Բոկերինի՝ Սիմֆոնիա ռե մինոր, երկ 12, թիվ 4 Յոզեֆ Հայդն՝ Դաշնամուրի կոնցերտ թիվ 11 ռե մաժոր Դմիտրի Շոստակովիչ/Ռուդոլֆ Բարշայ՝ Կամերային սիմֆոնիա Դմիտրի Շոստակովիչ՝ Էլեգիա և պոլկա Մենակատար՝ Ալեքսանդրա Ստիչկինա (դաշնամուր) Ապրիլի 29՝ Վոլֆգանգ Ամադեուս Մոցարտ՝ Դիվերտիսմենտ թիվ 1 ռե մաժոր Պյոտր Չայկովսկի՝ Սերենադ լարայինների համար դո մաժոր Ջոակինո Ռոսսինի՝ Սոնատ թիվ 3 դո մաժոր Աստոր Պիացոլլա՝ «Տարվա եղանակները Բուենոս Այրեսում» ջութակի և լարային նվագախմբի համար. մենակատարներ՝ Դենիս Շուլգին (ջութակ), Լեվ Իոմդին (ջութակ), Գեորգի Ցայ (ջութակ), Եվգենի Ստեմբոլսկի (ջութակ) Աստոր Պիացոլլա՝ Երեք տանգո (Մենակատար՝ Նիկիտա Վլասով (ակորդեոն): Վլադիմիր Սպիվակովը ռուս դիրիժոր է, ջութակահար, ԽՍՀՄ ժողովրդական դերասան: Նա նաև ԽՍՀՄ Պետական մրցանակի դափնեկիր է, Ռուսաստանի պետական մրցանակի դափնեկիր, ՌԴ ազգային ֆիլհարմոնիկ նվագախմբի և «Մոսկվայի վիրտուոզներ» պետական կամերային նվագախմբի գեղարվեստական ղեկավարն ու գլխավոր դիրիժորը, Մոսկվայի միջազգային երաժշտության տան նախագահը: Ուշագրավ Տիգրան Ավինյանն ու Գրեգորի Դուսեն այցելել են պատմական թաղամաս Snap-ը պլատինե երգի կարգավիճակ է ստացել նաև մի քանի այլ երկրներում Հայկական դուդուկի երաժշտությունը ՅՈՒՆԵՍԿՕ-ի ցանկում է ընդգրկվել դեռևս 2008 թ․ Ցուցադրությունը կազմակերպվում է այս երեք ֆիլմերի Պոմպիդու կենտրոնին հանձնման արարողության առիթով Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |