ԵՄ առաջնորդներն ընդհանուր դիրքորոշում են մշակել Թուրքիայի հետ միգրացիոն պայմանագրի վերաբերյալ

ԵՄ առաջնորդներն ընդհանուր դիրքորոշում են մշակել Թուրքիայի հետ միգրացիոն պայմանագրի վերաբերյալ

PanARMENIAN.Net - Եվրամիության անդամ երկրների ղեկավարները համաձայնեցրել են ընդհանուր դիրքորոշումն Անկարայի հետ միգրացիոն համաձայնագրի վերաբերյալ, որը քննարկվելու է Թուրքիայի հետ մարտի 18-ին կայանալիք գագաթնաժողովում: Այդ մասին հայտարարել է Լյուքսեմբուրգի վարչապետ Քսավյե Բետտելը:

Եվրախորհրդի նախագահ Դոնալդ Տուսկը կներկայացնի այդ դիրքորոշումը Եվրոպայի խորհրդի նիստից առաջ, գրել է Բետտելն իր Twitter-ում:

Մարտի 18-ին Բրյուսելում կայանալու է ԵՄ-Թուրքիա գագաթնաժողովը, որտեղ նախատեսվում է վերջնականապես հաստատել միգրացիոն ճգնաժամի հանգուցալուծմանն ուղղված համատեղ ծրագիրը: Այդ պլանի հիմնական դրույթները հաստատվել են մարտի 7-ին:

Քննարկվող համաձայնագիրը ԵՄ և Թուրքիայի միջև նախատեսում է, որ Անկարան հետ կընդունի բոլոր փախստականներին առանց բացառության, որոնք կհայտնվեն Հունաստանում Թուրքիայի տարածքով: Փոխարենը կարագացվեն Թուրքիայի հետ բանակցությունների այցագրերի ազատականացման վերաբերյալ բանակցությունները, ԵՄ-ին անդամակցելու շուրջ բանակցությունները և նախկինում նախատեսված 3 մլրդ եվրոյի հատկացման հարցը:

Ընթերցեք նաև. Եվրահանձնաժողովի նախագահ. Առաջիկա 10 տարում Թուրքիան չի միանա ԵՄ-ին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---