Նիդերլանդները ԵՄ առաջնորդների հանդիպում են կազմակերպում Բելգիայի խնդրանքով

Նիդերլանդները ԵՄ առաջնորդների հանդիպում են կազմակերպում Բելգիայի խնդրանքով

PanARMENIAN.Net - Նիդերլանդները Բելգիայի իշխանությունների խնդրանքով Եվրամիության Ներքին գործերի և արդարադատության հարցերի խորհրդի նիստ են գումարում, որի ընթացքում քննարկվելու են Բրյուսելի ահաբեկչությունները: Այդ մասին հայտնել է Նիդերլանդների անվտանգության և արդարադատության նախարարության ղեկավար Արտ վան դեր Սթերը Twitter-ի իր միկրոբլոգում:

Ըստ նրա, հնարավոր է, հանդիպումը տեղի ունենա մարտի 24-ի առավոտյան:

Այժմ Նիդերլանդները նախագահում են Եվրամիության անդամ երկրների ՆԳՆ և արդարադատության նախարարությունների ղեկավարների նիստում:

Մարտի 22-ին մի շարք պայթյուններ են որոտացել Բրյուսելի օդանավակայանում և մետրոյում, զոհվել է 34 մարդ, ևս 186-ը վիրավորվել է: 14 մարդ զոհվել և 80-ը վիրավորվել է Բրյուսելի օդանավակայանում, ևս 20 զոհ ու 106 վիրավոր կա քաղաքի մետրոյում պայթյունի հետևանքով: Համարվում է, որ պայթուցիկ սարքերից մեկը գործի է դրել մահապատ ահաբեկիչը: Երրորդ պայթյունը տեղի է ունեցել Մալբեկ մետրոյի կայարանում: «Իսլամական պետությունը» ստանձնել է ահաբեկչության պատասխանատվությունը:

ԶԼՄ-ների տվյալներով, պայթյուններին, հնարավոր է, առնչություն ունեն Բելառուսի քաղաքացիներ՝ Իվան և Ալեքսեյ Դովբաշները Գոմելի շրջանից և Մարատ Յունուսովն, ով ծնվել է Դաղստանում սակայն բելառուսական անձնագիր ունի:

Ընթերցեք նաև. ԱՄՆ-ն զգուշացրել է մոտ ապագայում Եվրոպայում նոր ահաբեկչությունների սպառնալիքի մասին

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---