Ղրղզստանի նախագահը չի մասնակցի Թաշքենդում ՇՀԿ գագաթնաժողովին սահմանին իրավիճակի պատճառով24 մարտի 2016 - 11:09 AMT PanARMENIAN.Net - Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևը հայտարարել է, որ չի մեկնի Տաշքենդ, որտեղ կայանալու է Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) նիստը, եթե իրավիճակը երկու երկրների սահմանին մնա թշնամական: Մարտի 22-ին պաշտոնական Բիշքեկը դիմել է ՀԱՊԿ-ին հանգուցալուծելու համար վեճն Ուզբեկստանի հետ սահմանին: Իրավիճակը երկու երկրների սահմանին սրվեց մարտի 18-ին, երբ ուզբեկական կողմը մոտ 40 զինծառայող և զրահատեխնիկա տեղակայեց ղրղզա-ուզբեկական սահմանի վիճելի հատվածում` Ջալալաբադի շրջանի Չալասարտ տարածքում: «Եթե իրավիճակը բարեկամական չլինի, ինչպե՞ս պետք է գնամ»,-ասել է Ատամբաևը` պատասխանելով լրագրողի հարցին: Նա հավելել է, որ գագաթնաժողովին մասնակցելու մասին որոշում կայացնելիս ղեկավարվելու է «իր ժողովրդի և երկրի շահերով», հայտնում է ՌԻԱ Նովոստին: ՇՀԿ-ին անդամակցում են Ռուսաստանը, Չինաստանը, Ղազախստանը, Տաջիկստանը, Ուզբեկստանը: Դիտորդի կարգավիճակ ունեն Բելառուսը, Մոնղոլիան, Հնդկաստանը, Իրանը, Պակիստանն ու Աֆղանստանը: Կազմակերպության նախագահությունը ՌԴ-ից անցել է Ուզբեկստանին: ՇՀԿ գագաթնաժողովը կայանալու է հունիսի 23-24-ին Տաշքենդում: Ղրղզստանի և Ուզբեկստանի պետական սահմանի երկարությունը 1,3 հազար կմ է, գործում է միայն մեկ անցակետ` «Ղըզըլ Կիյ», որը նախատեսված է ուզբեկական Սոխ և Շահիմարդին անկլավների բնակիչների համար: ԽՍՀՄ փլուզումից հետո ղրղզա-ուզբեկական պետսահմանի ամբողջ երկարության գրեթե մեկ քառորդը սահմանազատված չէ, ինչը մշտական բախումների պատճառ է հանդիսանում սահմանին: Վերջին 3 տարում տեղի է ունեցել մի քանի տասնյակ սահմանային միջադեպ զենքի կիրառմամբ: Երբ Ղրղզստանը 2015-ին անդամակցեց ԵՏՄ-ին, այդ երկրի պետական սահմանը դարձավ ԵՏՄ հարավային սահման: Ղրղզստանի և Ուզբեկստանի սահմանին իրավիճակի սրման պատճառով Բիշքեկ է գործուղվել ՀԱՊԿ գլխավոր քարտուղարի տեղակալ Արա Բադալյանը: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |