Միջին աշխատավարձը 2016-ի հունվար-փետրվարին աճել է 2.2%-ով՝ կազմելով 135.000 դրամ24 մարտի 2016 - 11:34 AMT PanARMENIAN.Net - Ազգային վիճակագրական ծառայության տվյալների համաձայն՝ Հայաստանում միջին ամսական անվանական աշխատավարձը 2016-ի հունվար-փետրվարին կազմել է մոտ 178.000 դրամ՝ 2016-ի նույն ժամանակահատվածի մոտ 174.000 դրամի փոխարեն: Այսպիսով, միջին ամսական մաքուր աշխատավարձը 2016-ի հունվար-փետրվարին կազմել է մոտ 135.000 դրամ՝ 2016-ի նույն ժամանակահատվածի մոտ 132.000 դրամի փոխարեն (2.2% աճ): 2016-ի հունվար-փետրվարին պետական հատվածի աշխատողների միջին ամսական մաքուր անվանական աշխատավարձը կազմել է մոտ 117.000, ինչը 2015-ի նույն ամիսների համեմատ 0.4%-ով պակաս է, իսկ ոչ պետական հատվածինը՝ 159.000 դրամ՝ աճելով 5.4%-ով: 2015-ին Հայաստանում միջին աշխատավարձը 2014-ի համեմատ 7.7%-ով աճել է ու կազմել ավելի քան 139.000 դրամ: ՀՀ-ում միջին ամսական անվանական աշխատավարձը կազմել է 135.000 դրամ (մաքուր աշխատավարձ) 2016-ի հունվարի դրությամբ: 2015-ի հունվարին ընդհանուր միջին աշխատավարձը կազմել էր 131.000 դրամ (4.000-ով աճել է), 2014-ի հունվարի դրությամբ՝ 117.000 դրամ: Ընդ որում, 2016-ի հունվարի դրությամբ պետական հատվածում միջին աշխատավարձը կազմել է 122.000 դրամ, ոչ պետական՝ 153.000 դրամ: Համեմատության համար՝ 2015-ի հունվարին պետական հատվածում միջին աշխատավարձը 117.000 դրամ էր, ոչ պետականը՝ 150.000 դրամ: Ուշագրավ Ուսումնասիրությունները մեկնարկել են Փաշինյանի հանձնարարությամբ Երասխում պողպատի գործարանի կառուցման համար ընկերությունը ներդրել էր 2 միլիարդ դրամ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը | ՔԿ․ «Էվրիկա»-ի տարբեր հասցեներում խուզարկություններ են ՊԵԿ-ն «Էվրիկա»-ին տուգանել է 10 մլն դրամով Բագրատ սրբազանը`քաղուժերի հետ առաջիկա հանդիպման մասին․ Ուզում եմ, որ բոլորը ներկա լինեն՝ միասին որոշակի եզրահանգման գանք «Այս ընթացքում մի հատվածի հետ հանդիպել ենք»,–ասել է նա Վարդանյանի ընտանիքի կոչը՝ պահանջել հայ բանտարկյալների ազատումը, եթե Բաքուն ցանկանում է ընդունել COP 29-ը Բաքվի դատարանը 5 ամսով երկարացրել է Վարդանյանի և Արցախի մյուս ղեկավարների կալանքը Լուկաշենկոն Ալիևի հետ Շուշի է այցելել և 2 տրակտոր նվիրել քաղաքին Նա հաճոյախոսություններ է շռյալել բռնապետ Ալիևի հասցեին |