Իրաքի զինվորականները սկսել են ԻՊ-ից Մոսուլի ազատագրման գործողությունը24 մարտի 2016 - 14:35 AMT PanARMENIAN.Net - Իրաքյան բանակը սկսել է Մոսուլ քաղաքի ազատագրման գործողությունը, որը ծայրահեղական «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինները զավթել էին դեռ 2014-ի հունիսին: Ըստ զինվորականների ներկայացուցչի, իրաքյան ուժերն արդեն հսկողություն են սահմանել Մոսուլից դեպի արևելք Մահմուրի մերաձակայքում գտնվող որոշ գյուղերում: ԱՄՆ գլխավորած կոալիցիան հարձակման ժամանակ աջակցություն է ապահովում օդից, նշում է BBC-ին Associated Press-ի վրա հղումով: Մոսուլն ազատագրելու պատրաստակամության մասին Իրաքի իշխանությունները հայտարարել էին դեռևս 2015-ի դեկտեմբերին, երբ բանակը կարողացավ ազատագրել մեկ այլ խոշոր քաղաք` Ռամադին: Այն ժամանակ Իրաքի վարչապետ Հայդեր Աբադին հայտարարել էր, որ 2016-ին ԻՊ խմբավորումը երկրի տարածքում ամբողջությամբ կոչնչացվի: 2014-ի հունիսին ԻՊ գրոհայինները, չհանդիպելով դրմադրության, գրավեցին Իրաքի երկրորդ քաղաք Մոսուլը: Մոսուլը մինչ օրս ազատագրված չէ «Իսլամական պետության» գրոհայիններից, քանի որ գրոհի մասնակիցները չեն կարողանում համաձայնեցնել իրենց գործողությունները, ինչպես նաև այն վեճերի պատճառով, թե ով ինչ է ստանալու քաղաքի ազատագրումից հետո: Այդ մասին հայտարարել է Մոսկվայում իրաքյան Քրդստանի պաշտոնական ներկայացուցիչը: Մարտի 5-ին ԱՄՆ գլխավորած կոալիցիայի գծով ԱՄՆ նախագահի հատուկ ներկայացուցիչ Բրետ Մաքգերակը հայտարարեց իրաքյան Մոսուլի ազատագրման գործողության մեկնարկի մասին: Ընթերցեք նաև. Իրաքի զինվորականներն ամերիկացիների օգնությամբ պատրաստվում են Մոսուլի գրոհին Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |