ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչը ներկայացրել է Կոսովոյի խնդրի կարգավորման ծրագիրը

PanARMENIAN.Net - ՄԱԿ-ի հատուկ ներկայացուցիչ Մարտի Ախտիսաարին Սերբիայի նախագահին է փոխանցել Կոսովո նահանգի հետագա ճակատագրի վերաբերյալ առաջարկները: Նախագահ Բորիս Տադիչին փոխանցված առաջարկներում կան ծրագրի մանրամասները, ըստ որի Կոսովոն ձեռք է բերում միջազգային կարգավիճակ, սակայն միջազգային հսկողության տակ: «Անկախություն» բառը առաջարկներում չի հնչում, սակայն առաջարկների փաստացի իմաստը հենց դա է, հաղորդում է BBC ռուսական ծառայությունը:



Ըստ էության, Կոսովոին թույլ կտան անջատվել Սերբիայից եւ օգտվել սեփական պետական խորհրդանիշերից: Ըստ Ախտիսաարիի ծրագրի, Կոսովոին կթույլատրվի ունենալ պետական խորհրդանիշներ, այդ թվում դրոշ եւ ազգային օրհներգ, ինչպես նաեւ անդամակցել այնպիսի միջազգային կառույցներին, ինչպիսին ՄԱԿ-ն է: Նախատեսվում են նաեւ սեփական զինված ուժեր: Անվտանգությունը Կոսովոյում կապահովեն ՆԱՏՕ-ն եւ Եվրամիությունը: Միջազգային հանրության հատուկ նշանակված ներկայացուցիչը իրավունք կստանա միջամտել այն դեպքում, եթե Կոսովոն փորձի գնալ ավելի հեռուն: Կոսովոն չի կարող բաժանվել սերբական եւ ալբանական գոտիների եւ չի կարող միանալ որեւէ պետության: Ծրագրում հատուկ ընդգծվում է Կոսովոյի սերբերի իրավունքների պաշտպանությունը, այդ թվում ուղղափառ եկեղեցու եւ սերբական լեզվի: Սերբերին երաշխավորվում է նաեւ ներկայացուցչություն խորհրդարանում, ոստիկանությունում եւ իշխանական մարմիններում:



Մ.Ախտիսաարին իր պլանը կներկայացնի սկզբում Բելգրադում եւ այնուհետեւ Կոսովոյի ալբանացիներին Պրիշտինայում: Որից հետո ծրագիրը պետք է հաստատվի ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի կողմից:



Հիշեցնենք, որ սերբական Կոսովո նահանգը գտնվում է ՄԱԿ-ի կառավարման ներքո 1999 թվականից ի վեր ՆԱՏՕ-ի գործողությունից հետո, որի արդյունքում սերբական զորքերը ստիպված էին լքել Կոսովոն: Էթնիկ ալբանացիները, որոնք կազմում են նահանգի երկումիլիոնանոց բնակչության 90 տոկսը, ցանկանում են անջատվել Սերբիայից: Սակայն սերբերը համարում են Կոսովոն` որը պաշտոնապես դեռեւս Սերբիայի մի մասն է, իրենց մշակույթի օրրանը եւ կտրականապես դեմ են ցանկացած լուծման, որը կարող է հանգեցնել նահանգի անկախացմանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---