Հայոց ցեղասպանության մասին օրենք. Թուրքիան պատրաստվում է զարմացնե՞լ աշխարհին

PanARMENIAN.Net - «Անցյալ տարի մենք խոսում էին Թուրքիա-ԵՄ գնացքի վթարի մասին: Այս տարի մենք կսկենք խոսել Թուրքիա-ԱՄՆ գնացքի վթարի մասին, որը եղավ այն ժամանակ, երբ երեւան եկավ Հայոց ցեղասպանության մասին հարցը»,- գրում է թուրք մեկնաբան Մեհմետ Ալի Բերանդը Turkish Daily News թերթում: Նրա կարծիքով, ապրիլին Ներկայացուցիչների պալատը կստիպի ԱՄՆ Կոնգրեսին պաշտոնապես ճանաչել Հայոց ցեղասպանությունը: Թուրքիայի կառավարությունն արդեն հայտարարել է այն մասին, որ կարող է դադարեցնել ԱՄՆ-ի հետ ռազմավարական համագործակցությունը, եթե բանաձեւն ընդունվի: «Սցենարը կրնվում է արդեն երկար տարիներ շարունակ, սակայն այս տարի, ամեն բան ավելի լուրջ է: Այս անգամ հայերը կարող են հասնել ցանկալիին: Անցյալ տարվա հետ տարբերությունը կայանում է նրանում, որ քամին իրենց կողմ է փչում: Նենսի Փելոսին, որն աջակցում է հայկական հարցին, դարձել է Ներկայացուցիչների պալատի խոսնակը: Սակայն ավելի կարեւոր է Սպիտակ տան թուլացումը, որը Պալատում համարվում է Թուրքիայի ամենաուժեղ կողմնակիցը: Նախագահ Բուշը Կոնգրեսում որեւէ ազդեցություն չունի»,- ընդգծում է Բիրանդը:



Թուրք մեկնաբանի կարծիքով, պետք է այնպիսի քայլեր ձեռնարկել, որոնք կզարմացնեն աշխարհին: «Ներկայիս դրությունը լրիվ այլ է: Մենք պետք է ազատվենք հին սովորությունից եւ նոր քաղաքականություն սկսենք: Անիմաստ է ողջ աշխարհով մեկ գոչել, որ հայերը ստում են: Մենք աշխարհին զարմացնելուց բացի այլընտրանք չունենք: Եթե մենք ցանակնում ենք ազատվել Ցեղասպանության մասին պնդումներից, ապա հենց այդպիսի միջոցներ են անհրաժեշտ: Այլ ուղի չկա, որպեսզի կանգնեցնենք ԱՄՆ Կոնգրեսում բանաձեւի անցնելը: Եւ եթե նրանք իրոք այն ընդունեն, ապա այլ կողմերը եւս կգնան այդ ուղիով»,- գրում է Turkish Daily News-ի մեկնաբանը:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---