Ղարաբաղ փախած եւ հայրենիք վերադարձված ադրբեջանցի զինվորին ձերբակալել են Բաքվում

PanARMENIAN.Net - Ադրբեջանում ձերբակալվել է ղարաբաղյան կողմն անցած, իսկ այնուհետեւ հայրենիք վերադարձված ադրբեջանական բանակի զինվոր Վուսալ Գարաջաեւը: Ռազմական դատախազության ծանր հանցագործությունների գծով քննչական վարչությունը Վ.Գարաջաեւի դեմ քրեական գործ է հարուցել Քրեական օրենսգրքի 274 (դավաճանություն պետությանը) եւ 338.1 (մարտական հերթապահության կանոնների խախտում) հոդվածներով, ընթանում է քննություն: 1988 թվականի ծնված Վուսալ Մուհամեդ օղլու Գարաջաեւը բանակ է զինակոչվել անցյալ տարի Բալակենի շրջանի Զինկոմիսարիատի կողմից, հաղորդում է ԱՊԱ-ն:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---