National Geographic-ն ուսումնասիրելու է ՀՀ զբոսաշրջության զարգացման հնարավորությունը29 մարտի 2016 - 11:43 AMT PanARMENIAN.Net - «Հայաստանի զարգացման նախաձեռնություններ» (IDeA) բարեգործական հիմնադրամը և National Geographic Partners (NGP) ընկերությունը ստորագրել են փոխըմբռնման հուշագիր՝ Հայաստանի զբոսաշրջության ոլորտի կայուն զարգացման հնարավորությունների նախնական ուսումնասիրություն անցկացնելու վերաբերյալ: Նախնական ուսումնասիրությունը ներառելու է Հայաստանի մշակութային և բնության գրավչությունների ներուժի զարգացմանն ուղղված խորհրդատվություններ՝ հիմնված կայուն զբոսաշրջության երեք հիմնասյան վրա: 2016-ի ապրիլի վերջին National Geographic Traveler ամսագրի խմբագիր Կոստաս Քրիստը կայցելի Հայաստան՝ National Geographic-ի անունից զբոսաշրջության զարգացման նախնական գնահատումն անցկացնելու համար: Կոստաս Քրիստը կայուն զբոսաշրջության ոլորտում աշխարհի առաջատար մասնագետներից է: Նա աշխատում է National Geographic-ի զբոսաշրջային խմբի հետ, որտեղ հանդես է գալիս որպես կայուն զբոսաշրջության և National Geographic Unique Lodges of the World ցանցի արտերկրի աուդիտի ղեկավար: Հայաստան կատարելիք հետազոտական այցի շրջանակում Քրիստը կհանդիպի Հայաստանի կառավարության ներկայացուցիչների, համայնքների առաջնորդների, գործարարների և զբոսաշրջային օպերատորների հետ՝ գնահատելու Հայաստանում կայուն զբոսաշրջության զարգացման այնպիսի հնարավորությունները, որոնք կապահովեն երկրի տնտեսական աճը՝ միաժամանակ երաշխավորելով բնության և հարուստ մշակութային ժառանգության պահպանությունն ու դրանց փոխանցումը գալիք սերունդներին: Սերտ աշխատելով IDeA հիմնադրամի հետ՝ Քրիստը կայուն զբոսաշրջության սկզբունքների և փորձի համաշխարհային չափանիշների վրա հիմնված խորհրդատվություն կտրամադրի: «Հայաստանը գեղեցիկ երկիր է, որը կարող է հպարտ լինել իր հարուստ մշակութային ժառանգությամբ: Այդ ժառանգությունը պահպանելը և շրջակա միջավայրի մասին հոգ տանելն առանցքային նշանակություն ունի Հայաստանի կայուն զբոսաշրջության զարգացման ռազմավարության համար՝ հայաստանցիների սոցիալ-տնտեսական բարեկեցությունն ապահովելու տեսանկյունից: Շուտով կսկսեմ աշխատել հեռուն նայող կազմակերպության՝ IDeA հետ՝ Հայաստանն աշխարհին ներկայացնելու համար»,- ասել է National Geographic Traveler ամսագրի խմբագիրը: «Լավագույն միջազգային փորձի ևչափանիշների կիրառումը նոր տեղական նշաձողեր սահմանելու համար IDeA հիմնադրամի առանցքային սկզբունքներից են, և հիմնվելով այս մոտեցման վրա՝ մենք սկսում ենք աշխատանքը National Geographic Partners ընկերության հետ»,- ասել IDeA հիմնադրամի գլխավոր գործադիր տնօրեն Էդգար Մանուկյանը: Նրա խոսքով՝ այս գործակցության շնորհիվ բացահայտվելու է Հայաստանն աշխարհին ներկայացնելու լավագույն միջոցները, որոնք կներառվեն IDeA-ի Զբոսաշրջության զարգացման ռազմավարության մեջ: Ուշագրավ Ըստ ֆինանսների նախարարության՝ միջպետական վարկի մնացորդն ուղղվելու է բռնի տեղահանված անձանց աջակցությանը Կապահովվի խաղողի մթերումների գործընթացի կազմակերպումը Բանկի զեկույցում նշվում է, որ Հայաստանի տնտեսական ակտիվությունն ավելացել է 10․4 տոկոսով հունվար–օգոստոսին Տարհանված քաղաքացիների ֆինանսական սպասարկման հետ կապված կարող են խնդիրներ առաջանալ հիմնականում գրավադրված գույքի (ոսկով գրավադրված վարկերի) ֆիզիկական առկայության մասով Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |