The Times. Թուրք սահմանապահները գնդակահարում են սիրիացի փախստականներին31 մարտի 2016 - 11:35 AMT PanARMENIAN.Net - Թուրք սահմանապահները գնդակահարում են փախստականներին, որոնք փորձում են փրկվել Սիրիայում ընթացող քաղաքացիական պատերազմից: Այդ մասին գրել է The Times-ը Մարդու իրավունքների սիրիական դիտարկման կենտրոնի վրա հղումով: Ըստ կազմակերպության, վերջին 4 ամսում սահմանը հատելիս 16 փախստական է սպանվել, այդ թվում`3 երեխա: «Ազատ սիրիական ոստիկանություն» կազմակերպության սպան, ինչպես նաև Թուրքիայում ապրող սիրիացի մաքսանենգը ասել են, որ զոհերի իրական քանակն ավելի մեծ է: Ավելի ուշ, երկրի հարավարևելյան սահմանամերձ Շանլիուֆրա շրջանի վարչակազմի ներկայացուցիչը հայտարարել է, որ Տեղեկատվությունն այն մասին, որ թուրք սահմանապահները կրակել են թուրք-սիրիական սահմանը հատող փախստականների ուղղությամբ իրականությանը չի համապատասխանում. «Դա բացարձակ ապատեղեկատվություն է: Թուրք զինվորակաները որևէ պարագայում կրակ չեն բացի փախստականների ուղղությամբ: Թուրքիան ընդունել է շուրջ 2,7 մլն փախստականի: Այս ֆոնի վրա նման մեղադրանքները անբարոյական են»,«Ռիա նովոստի» գործակալությանը հղումով մեջբերում է Panorama.am-ը: ԵՄ և Թուրքիայի միջև կնքված համաձայնագրով նախատեսվում է, որ Անկարան կընդունի առանց բացառության բոլոր փախստականներին, որոնք կհասնեն Հունաստան` հատելով Թուրքիայի տարածքը: Փոխարենը Թուրքիան առանց մուտքի արտոնագրերի ռեժիմ կստանա ԵՄ հետ, 6 մլրդ եվրո, ԵՄ հետ ինտեգրման շուրջ բանակցությունների ինտենսիֆիկացում և ֆինանսական օգնություն միգրացիոն ճգնաժամի հաղթահարման համար: Համաձայնագիրն ուժի մեջ է մտել մարտի 20-ին: ԵՄ-ն սակայն հայտարարել է, որ երկրորդ 3 մլրդ եվրոն կվճարի Անկարային, երբ առաջին 3 մլրդն ծախսվեն: «Երբ այդ միջոցները սպառվեն, իսկ պարտավորությունները կատարվեն, ԵՄ-ն լրացուցիչ ֆինանսավորում կապահովի ևս 3 մլրդ եվրո հատկացնելով մինչև 2018թ. ավարտը»,-ասվում է փաստաթղթում:Թուրքիայի վարչապետը շեշտել է մամուլի ասուլիսում, որ այդ գումարը ԵՄ-ն տալիս է սիրիացի փախստականներին, ոչ թե Թուրքիային: Ըստ ԵՄ Frontex գործակալության, 2015-ին Եվրամիություն է ժամանել մոտ 1,2 մլն ներգաղթյալ: Այս միգրացիոն ճգնաժամը խոշորագույնն է Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո: Միայն Սիրիայից հեռացել է 4,6 մլն մարդ: Փախստականները նավակներով հասնում են Հունաստանի, Իտալիայի կղզիներ, այնուհետև ճանապարհը շարունակում հյուսիս՝ Գերմանիա, Ավստրիա, Ֆրանսիա, Շվեդիա, Մեծ Բրիտանիա: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |