Ռուս սակրավորները կմասնակցեն Պալմիրայի ականազերծմանը31 մարտի 2016 - 15:06 AMT PanARMENIAN.Net - ՌԴ ԶՈւ Միջազգային ականազերծման կենտրոնի միացյալ ջոկատի առաջին ստորաբաժանումները ժամանել են Սիրիայի Հմեյմիմ ավիաբազա` Պալմիրայի պատմական հատվածի և կենսապահովման օբյեկտների ականազերծման համար: Այդ մասին հայտնել է ՌԴ ՊՆ մամուլի ծառայությունը: Մարտի 27-ին սիրիական կառավարական զորքերն ամբողջությամբ ազատագրել են Պալմիրան «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման գրոհայիններից։ Աշխարհազորայիններն ու զինվորականները ցուցադրաբեր հրկիզել են ԻՊ սև դրոշը: Պալմիրան կարևոր ռազմավարական նշանակություն ունի Դամասկոս-Դեր Զոր մայրուղում: Ազատագրելով քաղաքը` սիրիական բանակը կարող է գրոհել Ռաքքան: «Սիրիա ժամանած ջոկատը կարող է ինքնուրույն գործել և համալրված է ականազերծման և պաշտպանության ամենաարդիական համակարգերով»,-ասվում է ՌԴ ՊՆ հայտարարության մեջ, հայտնում է Ինտերֆաքսը: Մասնավորապես, ռուս սակրավորները զինված են շարժական ինդուկցիոն ԻՄՊ-2Ս ականաորսիչ սարքերով, այլ անհրաժեշտ տեխնիկայով: Բացի այդ ջոկատում կա կինոլոգիական ծառայություն` ական որոնող և հայտնաբերող շներով: Ականազերծման նպատակով կօգտագործվեն նաև արդիական ռոբոտացված «Ուրան-6» համալիրները: Ըստ Աստվածաշնչի Պալմիրան հիմնել է Սողոմոն արքան Դամասկոսի և Եփրատի միջև գտնվող օազիսում: 3 կմ տարածք զբաղեցնող Պալմիրայի ավերակները, թվագրված III դարով, ընդգրկված են ՅՈւՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության ցուցակում: Մինչ պատերազմը այստեղ ապրում էր 35 հազար մարդ, 2013-ին ծայրահեղականների առաջին հարձակումից հետո մոտ 9 հազարը հեռացան քաղաքից: Ընթերցեք նաև. Ասադը $200 մլրդ է գնահատել Սիրիայի վնասը պատերազմից Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Հացադուլի մեջ գտնվող ֆրանսահայ լրագրող Նիկոլյանի հարցը ՄԻՊ ուշադրության ներքո է Միևնույն ժամանակ, նրա փաստաբանը գրություն է հասցեագրել ԱԱԾ՝ պարզելու, թե ինչ հիմք է դրվել որոշման համար Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը |