Սիրիական բանակը սկսել է ազատագրել Էլ Քարյաթեն քաղաքը ԻՊ գրոհայիններից 2 ապրիլի 2016 - 16:21 AMT PanARMENIAN.Net - Սիրիական բանակը կամավորների ջոկատների աջակցությամբ հրետանային գնդակոծությունից հետո հարձակում է սկսել Հոմս գավառում «Իսլամական պետության» խոշորագույն հենակետը համարվող քրիստոնեական Էլ Քարյաթեն քաղաքի ուղղությամբ, հայտնում է ՌԻԱ Նովոստին: Կատաղի մարտեր են գնում քաղաքի երեք ուղղությամբ: Բանակը կռվում է Էլ Քարյաթենից 4 կմ հեռավորության վրա գտնվող բարձունքների համար: Գրոհայինները դիմադրում են` կիրառելով խոշոր տրամաչափի գնդացիրներ ու ծանր տեխնիկա: Ըստ սիրիական բանակի գրոհային ջոկատի հրամանատարի, գրոհի սկզբից ի վեր ոչնչացվել է մոտ 30 ահաբեկիչ: Բուն քաղաքում խաղաղ բնակիչներ չկան: Գրոհայինների կրակակետերը ծայրամասերում են: Սիրիայի հետևակի հարձակումը դժվարանում է, քանի որ շատ է ականների ու պայթուցիկ սարքերի քանակը, որոնք ահաբեկիչները տեղադրել են քաղաքի շրջակայքում: Էլ Քարյաթենը գտնվում է Դամասկոսից 110 կմ հեռավորության վրա, և 85 կմ հեռավորության վրա Հոմսից, ունի կարևոր ռազմավարական նշանակություն Դամասկոս-Հոմս մայրուղուն մոտ լինելու պատճառով: Ընթերցեք նաև. Ռուս սակրավորները կմասնակցեն Պալմիրայի ականազերծմանը Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Մեկնարկել են Երևան-Նիցցա թռիչքները Չվերթերը կիրականացվեն շաբաթական 2 անգամ ՀՀ և Ուկրաինայի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում անդրադարձել են տարածաշրջանային հարցերի Միրզոյանն ընդգծել է սահմանազատման գործընթացում տարածքային ամբողջականության սկզբունքի անվերապահ հարգման կարևորությունը ԳԹԿ. Դիմորդները դուրս կմնան մրցույթից, եթե չհայտագրվեն ու չընտրեն բուհ և մասնագիտություն Հունվար-փետրվարին քննություն հանձնած 8000–ից ավելի շրջանավարտներից 6000-ը դեռ հայտագրում չի կատարել ԱՄՆ–ն կշարունակի աջակցել ՀՀ-ում պաշտպանական բարեփոխումներին Պապաիկյանն ու ԱՄՆ դեսպանը քննարկել են համագործակցության ներկայիս ընթացքը և զարգացման հեռանկարները |