Սպիտակ Տունն ամեն տարի փորձում է խախտել Երեւանին եւ Բաքվին տրամադրվող ռազմական օգնության հավասարությունը

PanARMENIAN.Net - ԱՄՆ վարչակազմը ընդհանրապես մտադիր է կրճատել հետխորհդային պետություններին հատկացվող ֆինանսական օգնությունը, մասնավորապես, վերանայել Հիմնական ազատությունների արձանագրությունը: Այդ մասին Երեւանում մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է ՀՀ արտգործնախարարի տեղակալ Արման Կիրակոսյանը: Նա հիշեցրել է, որ անկախության հռչակումից ի վեր Հայաստանն ԱՄՆ-ից $1,2 մլրդ-ի օգնություն է ստացել:



«Հայաստանին եւ Ադրբեջանին տրամադրվող ռազմական օգնության հավասարության խախտման փորձը ամեն տարի նկատվում է: Սպիտակ Տունը տեղյակ է, որ հայկական սփյուռքը միշտ պնդելու է հավասարության պահպանումը, ինչին միշտ հասնում է»,- ընդգծել է Կիրակոսյանը:



Միեւնույն ժամանակ, ՀՀ ԱԳ փոխնախարարը նշել է, որ Հայաստանը ներգրավված է «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրում, որը նախատեսում է $283 մլն.-ի տրամադրում հանրապետության գյուղատնտեսական շրջանների զարգացման համար: «Մենք մտել ենք 16 երկրների շարքը, ում տրամադրվում է այդ օգնությունը: Սակայն ես պետք է ընդգծեմ, որ ծրագրի շարունակությունը ուղղակիորեն կախված է խորհրդարանական ընտրություններից: Եթե մենք դրանք չանցկացնենք միջազգային չափանիշներին համապատասխան, օգնությունը կարող է դադարեցվել»,- ասել է Արման Կիրակոսյանը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
---