ՎիվաՍել-ՄՏՍ-ի «ՄՏՍ Hay-Fi» (4G) Wi-Fi մոդեմ՝ ինտերնետային սակագնային պլաններին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում 7 ապրիլի 2016 - 16:08 AMT PanARMENIAN.Net - ՎիվաՍել-ՄՏՍ-ը հայտնում է, որ այժմ «ՄՏՍ կոնեկտ ուսանողական», «ՄՏՍ կոնեկտ անսահմանափակ» կամ «Ինտերնետ Small» ինտերնետային սակագնային պլաններից ու փաթեթներից որևէ մեկին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում «ՄՏՍ Hay-Fi» (4G) Wi-Fi շարժական մոդեմը կարելի է ստանալ անվճար: Իսկ «ՄՏՍ կոնեկտ ստարտ» սակագնային պլանին 24 ամսով բաժանորդագրվելու դեպքում սարքը կարելի է ձեռք բերել 3000 դրամով: Ինչպես և նախկինում, այս սակագնային պլաններին և փաթեթներին կարելի է բաժանորդագրվել նաև 12 ամսով և մոդեմը ստանալ հատուկ պայմաններով: Անժամկետ բաժանորդագրության դեպքում «ՄՏՍ Hay-Fi» (4G) շարժական Wi-Fi մոդեմի գինը 39 900 դրամ է: «Գերարագ ինտերնետի օգտագործողներն այս առաջարկի շնորհիվ հնարավորություն կունենան մատչելի ամսավճարի դիմաց միանալ սակագնային պլաններից մեկին և անվճար ձեռք բերել «ՄՏՍ Hay-Fi» 4G մոդեմը՝ մի քանի սարք միացնելու հնարավորությամբ: Այս մոդեմի առավելությունը շարժական լինելն է, ինչը թույլ է տալիս վայելել ինտերնետը՝ որտեղ էլ օգտագործողը գտնվի»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: Մանրամասն տեղեկություններ ստանալու համար կարելի է օգտվել www.mts.am կայքից, զանգահարել 111 անվճար հեռախոսահամարով, հաղորդակցվել «111 օնլայն» պորտալի միջոցով, կամ այցելել սպասարկման կենտրոններից որևէ մեկը: Ուշագրավ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում Համաժողովը Երևանում է անցկացվել նաև 2019-ին Այդ մասին ասել է հարթակի հիմնադիր Պավել Դուրովը Արա Խաչատրյանը գլխավոր տնօրենի պաշտոնը ստանձնել էր 2020 թվականի ապրիլից Ամենաընթերցվողը բաժնում | Շվեյցարացի պատգամավոր․ Սահմանային հարցերը պետք է լուծել, որ Բաքվի կողմից հարձակվելու պատրվակ չդառնան «Խավիարային դիվանագիտությունն» այժմ ճանաչված տերմին է, ցավոք, դա հաջողվում է»,–ասել է նա Փաշինյան․ Ժամանակն է Բաքվի հետ ձեռք բերված համաձայնությունները ներառել խաղաղության պայմանագրում և ստորագրել Նա անդրադարձել է նաև հայկական «Խաղաղության խաչմերուկ» նախագծին ՊՆ․ ԳՇ պետ Ասրյանը բացառապես ՀՀ քաղաքացի է, իսկ նրա կինը՝ ազգությամբ ռուս Նշվում է նաև, որ ԳՇ պետի որդին զինապարտ է և ներգրավված է ՀՀ ԶՈւ 2024 թվականի զորակոչային միջոցառումներին Երևանում բոլոր 63 բերման ենթարկվածներն ազատ են արձակվել Բերման էր ենթարկվել 63 ցուցարար |