Խորհրդարանական ընտրություններ. Հայաստանը վտանգի է ենթարկում լիազորությունները ԵԽԽՎ-ում

PanARMENIAN.Net - Եթե խորհրդարանական ընտրությունները Հայաստանում չանցնեն միջազգային չափանիշներին համապատասխան, ապա կբարձրացվի ԵԽԽՎ-ում հայկական խորհրդարանական պատվիրակության լիազորությունների հարցը: Այդ մասին Երեւանում փետրվարի 9-ին կայացած մամլո ասուլիսի ժամանակ հայտարարել է Հայաստանում ԵԽ գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Բոյանա Ուրումովան: Նրա խոսքերով, Հայաստանի խնդիրների շարքում է` չկրկնել անցյալ ընտրությունների սխալները, եւ «մենք հուսով ենք, որ դիտորդների գնահատականներն այս անգամ այլ կլինեն»: «Չեմ ցանկանում վաղօրոք գնահատակներ տալ, սակայն դա լուրջ հարված կլինի ԵԽ-ում երկրի դիրքերին»,- ընդգծել է նա:



Խոսելով Հայաստան դիտորդներ հրավիրելու հացրի մասին` Ուրումովան նկատել է, որ ԵԽ-ն պատրաստ է դիտորդներ ուղարկել Հայաստան եւ հույս է հայտնել, որ առաջիկայում նրանք համապատասխան հրավերներ կստանան Հայաստանի իշխանությունների կողմից: Միեւնույն ժամանակ, նա նկատել է, որ այս անգամ ԵԽԽՎ-ն դիտորդներ եւ փորձագետներ կուղարկեի ոչ թե ընտրությունների օրը, այլ շատ ավելի վաղ: Վաղ այցելությունը, որը նախատեսված է ապրիլին, պայմանավորված է քաղաքական ուժերի նախընտրական արշավի մոնիթորինգն իրականացնելու ցանկությամբ:



Նրա խոսքերով, դիտորդական առաքելության մեջ կմտնեն այն փորձագետները, ովքեր արդեն ծանոթ են Հայաստանի հետ, հետեւաբար, կլինեն նաեւ նրանք, ովքեր եղել են դիտորդական առաքելությունների կազմում նաեւ անցյալ ընտրություններին: Ուրումովան նաեւ տեղեկացրել է, որ այսօր գոյություն ունի այլ կարգի մոնիթորինգ, այսինքն ԶԼՄ-ների մոնիթորինգ` օբյեկտիվության եւ անաչառության վերաբերյալ: Միեւնույն ժամանակ նա նշել է, որ անկախ ընդդիմության եւ ժողովրդի կողմից հնչող հայտարարություններին, թե ընտրությունները կեղծվելու են, «չարժե վաղաժամ ենթադրություններ անել, քանի որ ընտրությունները դեռ չեն կայացել»: Ուրումովան նաեւ դիմել է «նախընտրական բարեգործության» խնդրին, որ սկսել են մի շարք քաղաքական ուժեր, եւ նշել է, որ Հայաստանի քաղաքացիները պետք է գիտակցեն, որ նրանց ձայնը չպետք է առքուվաճառքի առարկա դառնա, սակայն միեւնույն ժամանակ նկատել է, որ ընտրողներին գրավելու նման միջոցները եւս նկատի կառնվեն դիտորդների կողմից: Ինչպես տեղեկացրել է Ուրումովան, նաեւ ֆիլմ է նախապատրաստվում, որում Հայաստանի բնակչությանը կբացատրվեն ընտրությունների գործընթացը եւ ընտրելու իրավունքի կարեւորությունը, հաղորդում է Regnum-ը:
 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---