ԻՊ ահաբեկիչները սպանել են Դամասկոսից առևանգված խաղաղ բնակիչներից 175-ին 8 ապրիլի 2016 - 17:12 AMT PanARMENIAN.Net - «Իսլամական պետության» գրոհայինները սպանել են Դամասկոսից առևանգված ցեմենտի ընկերության 300 աշխատակիցներից 175-ին: Այդ մասին հայտնել է Sky News Arabia-ն Սիրիայի պետական հեռուստատեսության վրա հղումով: Աշխատակիցների առևանգման մասին հայտնի դարձավ ապրիլի 7-ին: Խոսքն «Ալ Բադիա» ընկերության մասին է, որը գտնվում է Դամասկոսից 35 կմ հեռավորության վրա: Կապ աշխատակիցների հետ չկար, նշել է հեռուստատեսությունը: Մինչ այդ Reuters-ը հայտնել էր, որ ԻՊ գրոհայինները ապրիլի լույս 6-ի գիշերը գրոհել են Դումեյրայի մոտ գտնվող «Տիշրին» էլեկտրակայանը: Սիրիական աղբյուրը հայտնել է, որ դա «գրոհայինների պատասխանն էր Պալմիրայից իրենց նահանջին, հայտնում է ՌԲԿ-ն: Լոնդոնում տեղակայված Մարդու իրավունքների դիտարկման սիրիական կենտրոնը նաև հայտնել է Դումեյրում կառավարական ուժերի վրա գրոհի մասին: Ըստ կենտրոնի, ԻՊ գրոհայինները պայթուցիկով 5 ավտոմեքենայի օգնությամբ, որոնք գրոհել են սիրիական զորքերի դիրքերը տեղի օդանավակայանի հարևանությամբ, որի արդյունքում 12 սիրիացի զինվոր է սպանվել: Բախման ժամանակ զոհվել է 15 քաղաքացիական անձ և ԻՊ 15 գրոհային: Փետրվարի 23-ին Մոսկվան և Վաշինգտոնը համաձայնություն են ձեռք բերել Սիրիայում հակամարտող կողմերի միջև ժամանակավոր հրադադար հաստատելու մասին: Ձեռք բերված համաձայնությունը վերաբերում է միայն կառավարական և չափավոր ընդդիմադիրների միջև ռազմական գործողություններին: Դրանք չեն տարածվում ԻՊ և «Ջեբհաթ ան-Նուսրա» ահաբեկչական կազմակերպությունների դեմ գործողությունների վրա: Ընթերցեք նաև. Դամասկոսում ազգությամբ հայ զինվոր է զոհվել Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա ՄԻՊ․ Անթույլատրելի է աուտիզմով մարդկանց ծաղրելու տեսարան պարունակող տեսանյութի տարածումը Պաշտպանն օգտատերերին հորդորել է հեռացնել վերոնշյալ տեսանյութը և բացառել դրա տարածումը |