ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում կստեղծվի Հրանտ Դինքի արխիվը

PanARMENIAN.Net - ԱՄՆ Կոնգրեսի գրադարանում կստեղծվի Հրանտ Դինքի արխիվը: Գրադարանի հայկական եւ վրացական բաժնի տնօրեն Լեւոն Ավդոյանի խոսքերով, արխիվը նախատեսված կլինի այն ուսանողների համար, որոնք ուսումնասիրելու են այսօրվա իրադարձությունները: «Ես համոզված եմ, որ Հրանտ Դինքի պանությունը նման իրադարձություններից մեկն է եւ պատրաստվում եմ արխիվում նյութեր հավաքել թերթերից, ռադիոհաղորդումներից, Հրանտ Դինքի պաշտոնական հայտարարություններից: Մեզ հետաքրքրում են նաեւ ելույթների տեքստերը, բուկլետները, լուսանկարները»,-նշել է Ավդոյանը: Ինչպես հաղորդում է Armenian Reporter-ը, նա դիմել է բոլոր անձանց, մասնավորապես նաեւ Երեւանում, այդ նախաձեռնությանն աջակցելու նպատակով:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---