Նահապետյան. ՌԴ-ից զենքի որոշ մասն արդեն ձեռք է բերվել

Նահապետյան.  ՌԴ-ից զենքի որոշ մասն արդեն ձեռք է բերվել

PanARMENIAN.Net - Ռուսաստանի և Հայաստանի միջև վարկային համաձայնագրով սպառազինության ձեռքբերման պայմանավորվածության համաձայն զինատեսակների ցանկից որոշ մասն արդեն ձեռք է բերվել, բայց ոչ ամբողջական ցանկը: Այդ մասին Ազգային ժողովում հայտնել է ԱԺ պաշտպանության, ազգային անվտանգության և ներքին գործերի մշտական հանձնաժողովի նախագահ Կորյուն Նահապետյանը:

2015-ին Հայաստանն ու Ռուսաստանի կնքեցին երկու խոշոր վարկային պայմանագիր, որոնց համաձայն Մոսկվան պետք է $270 մլն՝ տրամադրեր Մեծամորի ատոմակայանի նորոգման և $200 մլն՝ սպառազինության ձեռքբերման համար: Սակայն նավթի գների շարունակվող անկումը ծանր դրության մեջ են դրել Ռուսաստանի տնտեսությունը՝ հարկադրելով Կրեմլին օգտագործել նախորդ տարիներին կուտակած արժութային պահուստները:

«Երկու պետության պաշտպանական գերատեսչությունները ակտիվ աշխատանք են իրականացնում և կարծում եմ, որ մոտակա ժամանակահատվածում կլուծվեն նաև այդ խնդիրները, որոնք նախատեսված էին վարկային համաձայնագրով՝ ամբողջական սպառազինության ձեռքբերման համար», պարզաբանել է պատգամավորը, գրում է Panorama.am-ը:

ԱԺ ֆինանսա-վարկային և բյուջետային հարցերի մշտական հանձնաժողավի նախագահ, ՀՀԿ պատգամավոր Գագիկ Մինասյանը ապրիլի 11-ին հայտարարել է, որ ռուսական վարկով գնվելիք սպառազինության մատակարարումն ուշացվել է:

Հունվարի 26-ին ՀՀ պաշտպանության նախարար Սեյրան Օհանյանը լրագրողներին ասել էր, որ ՀՀ-ին ՌԴ կողմից սպառազինության գնման համար նախատեսված վարկի շուրջ գործընթացըհամապատասխանում է նախատեսվածին:

ՌԴ-ից գնվող զենքի գործարքով պարտավորությունների իրականացումը կվերահսկվի

 Ուշագրավ
Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը
Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը
Դեսպանը նաև հրապարակել է Politico-ի հոդվածը «Thales» ընկերության ֆրանսիական ռադարների մասին
---