Սամսունի ոստիկանության ղեկավարը ներկա է գտնվել Հ.Դինքի մարդասպանի նկարահանման ժամանակ

PanARMENIAN.Net - Թուրքիայում շարունակվում է հետաքննությունը Հրանտ Դինքի սպանության մեջ մեղադրվող 17-ամյա Օգյուն Սամասթի ֆոտո եւ վիդեո նկարահանման գործը. այդ նյութերում Օգյուն Սամասթը, շրջապատվա] ոստիկաններով, ձեռքին բռնում է Թուրքիայի դրոշը` Թուրքիայի մեկ այլ դրոշի ֆոնին: Երեկ Անկարայից Սամսուն ուղարկված քննիչները հայտարարել են, որ Սամսունի ոստիկանության ղեկավար Մուսթաֆա Իլհանը եւ մի դատախազ եւս գտնվել են ոստիկանական բաժանմունքի սրճարանում նկարահանումների ժամանակ: Ընդհանուր առմամբ, սրճարանում նկարահանման ժամանակ 13 մարդ է գտնվել: Բարձրաստիճան ոստիկաններից մեկը հայտարարել է, որ Իլհանի նկատմամբ կարգապահական գործողություններ կկիրառվեն` մինչեւ պաշտոնազրկում, հաղորդում է «Հյուրիեթը»:
 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---