Թուրքիայում նոր թափ են ստանում գյուլենականների հետապնդումները

Թուրքիայում նոր թափ են ստանում գյուլենականների հետապնդումները

PanARMENIAN.Net - ԱՄՆ-ում բնակվող թուրք ընդդիմադիր գործիչ Ֆեթուլլահ Գյուլենի շարժման դեմ գործողությունների շրջանակում Թուրքիայի ոստիկանությունը Ստամբուլում 88 ձերբակալություն է իրականացրել: Ձերբակալվածներին կասկածում են երկրում արգելված շարժման հետ կապեր ունենալու մեջ, հայտնում է Anadolu գործակալությունը: Ձերբակալվածներին նաև կասկածում են փողերի լվացման և հարկերից խուսափելու մեջ:

2015-ի դեկտեմբերին Գյուլենի շարժման դեմ գործողությունների արդյունքում Թուրքիայում ձերբակալվել է ավելի քան 10 բարձրաստիճան ոստիկան, հայտնում է «Թրեդն» գործակալությունը:

2011-ին Ստամբուլի դատախազությունը գործողություն սկսեց Salam կազմակերպության դեմ, որը Թուրքիայում ահաբեկչական է համարվում: Ըստ Էրդողանի, Գյուլենը ձգտում է տապալել թուրքական կառավարությունը: Գյուլենի կողմնակիցների գործողություններով է Էրդողանը բացատրում 2013-ի ցույցերը, թուրքական ղեկավարության գաղտնալսումները և աղմկահարույց հակակոռուպցիոն գործունեությունը 2013-ի դեկտեմբերին: Ստամբուլի դատախազությունը մեղադրական եզրակացություն էր ներկայացրել Գյուլենի և նրա կողմնակիցների դեմ` նրանց սպառնում է 11,5-ից մինչև 34 տարվա ազատազրկում:

Էրդողանը, որն այն ժամանակ վարչապետ էր, մեղադրեց Գյուլենին, որ հենց նրա շարժման ներկայացուցիչներն են կանգնած հեռախոսազրույցների գաղտնալսման ետևում: Նա կոչ արեց Գյուլենին չմիջամտել Թուրքիայի ներքին գործերին և մեղադրեց ԱՄՆ-ին նրան սատարելու մեջ:

Էրդողանը նաև ասել է, որ Գյուլենն արտահանձնվելու է ԱՄՆ-ից, սակայն ԱՄՆ-ն հրաժարվում է դա անել: 2016-ի սկզբից ի վեր Թուրքիան Գյուլենին պատկանող մի շարք ընդդիմադիր լրատվամիջոցներ է փակել:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---