ՌԴ Քննչական կոմիտեի ղեկավար. Սրացումը ԼՂ-ում ՌԴ սահմանի մոտ պատերազմի ևս մեկ օջախ ստեղծելու փորձ է18 ապրիլի 2016 - 14:38 AMT PanARMENIAN.Net - Ռուսաստանի Քննչական կոմիտեի ղեկավար Ալեքսանդր Բաստրիկինը «Կոմերսանտ-Վլաստ» պարբերականին տված հարցազրույցում ասել է, որ որոշ ուժեր փորձում են խախտել խաղաղությունը Լեռնային Ղարաբաղում: Ըստ նրա, վերջին սրացումը ղարաբաղյան հակամարտության գոտում վկայում է. որ Ռուսաստանին ընդդիմադիր ուժերը կրկին փորձում են պատերազմի օջախ ստեղծել Ռուսաստանի հետ սահմանին: «Վերջին իրադարձությունները Լեռնային Ղարաբաղում վկայում են, որ Ռուսաստանին ընդդիմադիր ուժերը դարձյալ փորձում են խախտել խաղաղությունը հայ և ադրբեջանցի ժողովրդների միջև և պատերազմի ևս մեկ օջախ ստեղծել Ռուսաստանի սահմանների մոտ»,-ասել է Բաստրիկինը, հայտնում է «Sputnik Արմենիան»: Ապրիլի լույս 2-ի գիշերից ապրիլի 5-ը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում շարունակվող մարտերում ՊԲ ստորաբաժանումները, ըստ ԼՂՀ ՊՆ տվյալների, ոչնչացրել են հայկական դիրքերի ուղղությամբ գրոհող թշնամական 2 ուղղաթիռ, ինչպես նաև 26 տանկ, 4 ՀՄՄ, 1 «Գրադ», ինժեներական 1 մեքենա և 14 ԱԹՍ: Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ և ռուսական կողմի միջնորդությամբ ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում կրակի ռեժիմի դադարեցման մասին պայմանավորվածություն է ձեռք բերվել: Ստեփանակերտի գնահատականով, Ադրբեջանի ընդհանուր կորուստները գերազանցում են 300-ը: Հայկական կողմն ունի 77 մարտական կորուստ, սպանվել է 4 խաղաղ բնակիչ. 122 զինծառայող վիրավորվել է, 1-ն անհետ կորած է: Ընթերցեք նաև. ԼՂՀ ԱԳ նախարարը և Եվրախորհրդարանի պատգամավորը քննարկել են Բաքվի ռազմական ագրեսիան Ուշագրավ Նա հավելել է, որ սահմանազատումն ու սահամանգծումը պետք է իրականցվեն համապատասխան սկզբունքներով Նա հավելել է, որ որևէ երկիր չի կարող վիճարկել որևէ այլ երկրի մարտունակ բանակ ունենալու իրավունքը Նա նաև ասել է, որ Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն կա
Նրա գնահատմամբ՝ մտահոգիչ է նաև հատվածական սահմազատում և սահմանագծում իրականացնելը Ամենաընթերցվողը բաժնում | Գասպարյան․ 2022-ի սեպտեմբերի 13-ին զոհված 2 զինվորի դիերը դեռ միջդիրքային հատվածում են Չնայած նրան, որ հայկական կողմը Ադրբեջանին է տրամադրել դիերի կոորդինատները, սակայն մինչ օրս որևէ պատասխան չի ստացվել ԱՄՆ կոնգրեսականին մեղադրանք է առաջադրվել Ադրբեջանից տարիներ շարունակ կաշառք ստանալու համար Նույն գործով անցնում է նաև կոնգրեսականի կինը Բագրատ սրբազան․ Կիրանցից քայլերթով շարժվում ենք Երևան Նախատեսում են Երևան հասնել մայիսի 9-ին Կիրանցի բնակչուհի. Արդեն մենք չենք ուզում, որ ոստիկանները գնան՝ ականները հանել են, այլևս անվտանգ չէ «Երեկ ականազերծել են, թե ինչու են ոստիկանները գյուղում մնացել չգիտեմ»,–ասել է նա |