Դավութօղլու. Եթե ԵՄ-ն չկատարի խոստումը, մենք կչեղարկենք պայմանավորվածությունները

Դավութօղլու. Եթե ԵՄ-ն չկատարի խոստումը, մենք կչեղարկենք պայմանավորվածությունները

PanARMENIAN.Net - Թուրքիայի վարչապետ Ահմեդ Դավութօղլուն հայտարարել է, որ Անկարան չի պահպանի փախստականների մասին ԵՄ հետ պայմանավորվածությունները, եթե Եվրամիությունը չկատարի Թուրքիայի հետ առանց վիզայի ռեժիմ սահմանելու վերաբերյալ խոստումը: Այդ մասին հայտնում է Haqqin.az-ը Reuters- վրա հղումով:

Նա նշել է, որ Թուրքիան աշխատում է ԵՄ առջև իր ստանձնած պարտավորությունների կատարման վրա: «ԵՄ-ն նահանջելու հնարավորություն չունի այն բանից հետո, երբ մենք այսքան հեռուն ենք գնացել»,-հայտարարել է Դավութօղլուն:

Ըստ Թուրքիայի և ԵՄ միջև գործարքի պայմանների, Անկարան ընդունելու է փախստականներին, որոնք ապօրինաբար են հասնում Հունաստանի ափերին: Փոխարենը Թուրքիայի քաղաքացիների համար կչեղարկվի մուտքի արտոնագրերի ռեժիմը ԵՄ երկրների հետ, կարագացվեն ԵՄ-ին Թուրքիայի անդամակցության վերաբերյալ բանակցությունները, և ևս 3 մլրդ եվրո կհատկացվի արդեն խոստացված 3 մլրդ եվրոյից բացի:

Ավելի վաղ ԶԼՄ-ները հայտնեցին, որ ԵՄ-ն մտադիր է իրեն իրավունք վերապահել վերադարձնել մուտքի արտոնագրերի ռեժիմը Թուրքիայի, Վրաստանի և Ուկրաինայի համար: Իսկ մինչ այդ Դավութօղլուն հայտարարել էր, որ արդեն ընթացիկ տարվա հունիսին Թուրքիայի քաղաքացիները կկարողանան ԵՄ երկրներ այցելել առանց մուտքի արտոնագրի:

 Ուշագրավ
Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական
Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
---