Թուրքիան կառաջարկի ՆԱՏՕ-ին արագացված կարգով ընդունել Վրաստանին20 ապրիլի 2016 - 10:41 AMT PanARMENIAN.Net - ՆԱՏՕ-ի անդամ երկրների արտգործնախարարների առաջիկա նիստի ընթացքում, որը տեղի կունենա մայիսին, Թուրքիայի արտգործնախարար Մևլութ Չավուշօղլուն մտադիր է բարձրացնել Հյուսիսատլանտյան դաշինքին Վրաստանի անդամակցության հարցն՝ առանց Դաշինքին անդամակցության գործողությունների ծրագիրն անցնելու, հայտնում է Tert.am-ը korrespondent.net-ի վրա հղումով: «Ես կարծում եմ, որ Վրաստանը կարող է ՆԱՏՕ-ին անդամակցել առանց Անդամակցության գործողությունների ծրագիրն անցնելու։ Տեխնիկապես դա իրագործելի է։ Մենք լիովին աջակցում ենք ՆԱՏՕ-ին Վրաստանի անդամակցությանը, և ես այդ հարցը կդնեմ մայիսին կայանալիք նիստի ընթացքում»,-Ստրասբուրգում ասել է Չավուշօղլուն։ Նրա խոսքով՝ Թուրքիան չի կարող որևէ երաշխիք տալ այս հարցում: Սակայն ընդգծել է, որ իրենց համոզմամբ՝ Վրաստանն արժանի է ՆԱՏՕ-ի անդամ լինելուն, քանի որ բավարարում է բոլոր պահանջներին։ Փետրվարին ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել էր, որ Վրաստանը մոտենում է անդամակցությանը ՆԱՏՕ-ին: Ըստ նրա, «Վրաստանն ունի բոլոր գործիքներն անդամակցությանը պատրաստվելու համար»: «Վրաստանն ունի տարեկան ազգային ծրագիր, կա Վրաստան-ՆԱՏՕ հանձնաժողով, միջոցառումների փաթեթ: Այսօր մենք առաջ ենք շարժվում, մենք իրականացնում ենք 2014-ին Ուելսում համաձայնեցված միջոցառումների փաթեթի տարբեր բաղադրիչները»,-ասել է նա լրագրողներին` պատասխանելով այն հարցին, թե կարող է Վրաստանը ՆԱՏՕ-ի անդամ դառնալ` շրջանցելով ՆԱՏՕ-ին անդամակցելու վերաբերյալ Գործողությունների ծրագիր ներկայացնելու անհրաժեշտությունը: Վրաստանի ինստիտուցիոնալ համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ մեկնարկել է 1994 թվականին, երբ Վրաստանը դարձավ «Գործընկերություն հանուն խաղաղության» (PfP — Partnership for Peace) ծրագրի մասնակից: 2004 թ. «Վարդերի հեղափոխությունից» հետո Վրաստանի և ՆԱՏՕ-ի գործակցությունն ավելի ակտիվացավ: Վրաստանը մտադիր է 2016-ին «Անդամակցության գործողությունների ծրագիր» ստանալ ՆԱՏՕ-ից: Մինչդեռ ավելի վաղ Մոսկվան հայտարարեց, որ ՆԱՏՕ-ի շահերից բխող ռազմական ենթակառուցվածքի տեղակայումը Վրաստանում սպառնալիք կստեղծի կայունությանն Անդրկովկասում: Վրաստանում նաև գործում է ՆԱՏՕ-ի չափանիշներին համապատասխանող լեռնային հրաձիգների հենակետը Սաչխերեում: Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում Ամենաընթերցվողը բաժնում | ԱԺ-ն ստացել է ՌԴ Դաշնային խորհրդի նամակը, որն առնչվում է Սիմոնյանի «հակառուսական հայտարարություններին» Նամակի բովանդակությունը հայտնի չէ Փաշինյան․ Լուծում ենք առաջիկա տասնամյակներում Հայաստանի լինելության հարցը «Եկել ենք մի տեղ, որտեղ մենք Հայաստանի ապագայի շատ կոնկրետ նախագիծ ենք դնում սեղանին»,–ասել է նա ՀՀ և Ադրբեջանի սահմանին արդեն սահմանային 28 սյուն կա՝ աշխատանքի մոտ 35%-ն է Երկու երկրների փորձագիտական խմբերի աշխատանքները շարունակվում են ԱԳՆ․ Ստացել ենք խաղաղության պայմանագրի նախագծի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկները Սա տեքստի 9-րդ խմբագրությունն է |