Արցախի սպառազինության ձեռքբերման համար 1 օրում ավելի քան $300.000 է հանգանակվել20 ապրիլի 2016 - 14:48 AMT PanARMENIAN.Net - Արցախի Հանրապետության կառավարության կողմից բացված հատուկ հաշվեհամարին ապրիլի 19-ին 238 իրավաբանական և ֆիզիկական անձի կողմից փոխանցվել է մոտ $304.000 (146 մլն դրամ)՝ ներառյալ արտարժույթով փոխանցումները: Ապրիլի 4-19-ը փոխանցումները կազմել են, ընդհանուր առմամբ, մոտ $6 մլն 864.000 (3 մլրդ 295 մլն դրամ)՝ փոխանցված 4195 անձանց կողմից: Ամբողջ գումարն ուղղվելու է պաշտպանության բանակի մարտունակության հետագա ամրապնդմանը: ԼՂՀ ֆինանսների նախարարության կայքում գործում է վիրտուալ POS-տերմինալ, որի միջոցով հնարավոր է վիզա, մասթեր և արքա քարտերով առցանց փոխանցումներ կատարել: Բոլոր այն անձինք, ովքեր ցանկանում են բարեգործություն կատարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությանը, կարող են դրամական փոխանցումներ կատարել հետևյալ բանկային հաշիվներին` Սպասարկող բանկ` «Արցախբանկ» ՓԲԸ Հասցե` Կիևյան փողոց 3, Երևան, Հայաստան SWIFT` ARTSAM22 Ստացող` Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ֆինանսների նախարարություն Հաշվի համարը` 22300612211100 (ՀՀ դրամ). Հաշվի համարը` 22300110153200 (ԱՄՆ դոլար). Հաշվի համարը` 22300200153300 (Եվրո). Հաշվի համարը` 22300400153100 (ՌԴ ռուբլի): Փոխանցումների հաշվետվությունը պարբերաբար թարմացվում է նաև ֆինանսների նախարարության կայքում: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |