Քոչարյանի առանձնատան վրա նռնակ նետելու գործով կասկածյալին մեղադրանք է առաջադրվել

Քոչարյանի առանձնատան վրա նռնակ նետելու գործով կասկածյալին մեղադրանք է առաջադրվել

PanARMENIAN.Net - Հայաստանի երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի առանձնատան վրա նռնակ նետելու կասկածանքով կալանավորված Հովհաննես Մուրդայանի նկատմամբ մեղադրանք է առաջադրվել՝ խուլիգանության հատկանիշներով: Այդ մասին տեղեկացրել է նրա փաստաբան Մարինե Ֆարմանյանը:

Մեղադրանք առաջադրելուց հետո կորոշվի Մուրադյանին կալանավորելու հարցը, գրում է Panorama.am-ը:

2016-ի ապրիլի 15-ին՝ ժամը 18:25-ի սահմաններում, առերևույթ հանցագործություն կատարած անձն ավտոմեքենայով մոտեցել է Քոչարյանի առանձնատան բակի գլխավոր մուտքին և ուսումնական նռնակ նետել պահակակետի ուղղությամբ։ Քրեական գործով Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համապատասխան ստորաբաժանումների համատեղ իրականացրած միջոցառումների արդյունքում ապրիլի 18-ին բերման է ենթարկվել, ապա` ձերբակալվել 1984-ին ծնված Հ.Մուրադյանը: Վերջինս հարցաքննվել է և ցուցմունք տվել դեպքի շուրջ:

Հայտնաբերվել է այն ավտոմեքենան, որը կասկածյալը վարելիս է եղել նշված արարքը կատարելիս:

Մուրադյանի հայրը լրատվամիջոցներին հարցազրույց էր տվել և ասել, որ իր որդին շիզոֆրենիայով է տառապում և հաշվառված է Ավանի հոգեբուժարանում:

Մուրդայանի փաստաբանը այդ մասին որևէ տեղեկություն չի հայտնել՝ ասելով, որ նշանակված է դատաբժշկական փորձաքննություն և ամեն ինչ հայտնի կլինի եզրակացությունն ստանալուց հետո:

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
Հավաքի նպատակն է քննարկել ու բարձրաձայնել Արցախի ժողովրդի առաջարկներն ու պահանջները
Առաջարկվում է նաև տուգանային միավոր սահմանել նաև լուսաթափանցելիության կանոնի խախտման համար
---