Ադրբեջանցի գրող Այլիսլիին 3 տարվա ազատազրկում է սպառնում21 ապրիլի 2016 - 15:50 AMT PanARMENIAN.Net - Ադրբեջանցի գրող Աքրամ Այլիսլին, որը հայտնի է «Քարե երազներ» վիպակով, կարող է մինչև 3 տարի ժամկետով ազատազրկման դատապարտվել: Նրա դեմ հարուցված քրեական գործը վերաորակավորվել է: Այդ մասին հայտնել է գրողի փաստաբան Էլչին Սադիգովը, հայտնում է Minval.az-ը: Ապրիլի 21-ին Սադիգովն Այլիսլիի հետ եղել է օդային տրանսպորտի ոստիկանության վարչության քննչական բաժնում: «Այլիսլիի դեմ Ադրբեջանի ՔՕ 221 հոդվածով (խուլիգանություն) հարուցված քրեական գործը վերաորակավորվել է 315 հոդվածի (դիմադրություն կամ բռնության կիրառում իշխանության ներկայացուցչի հանդեպ): Նշված հոդվածով նախատեսվում է մինչև 3 տարվա ազատազրկում: Քանի որ հետաքննությունը 315.1 հոդվածով պետք է վարեն դատախազության մարմինները, քննության հետագա վարույթը փոխանցվում է Բաքվի քաղաքային դատախազությանը»,-հայտնել է գրողի փաստաբանը: Մարտի 30-ին Աքրամ Այլիսլին ձերբակալվել է Բաքվի Հեյդար Ալիևի անվան միջազգային օդանավակայանում և բերման ենթարկվել օդանավակայանի տրանսպորտի ոստիկանության վարչություն: Այլիսլին ավագ որդու` Իլյասի, ուղեկցությամբ պետք է մեկներ Վենետիկ, որտեղ մասնակցելու էր մարտի 30-ից ապրիլի 1-ը կայանալիք Incroci Di Civilta միջազգային գրական փառատոնին: Ավելի ուշ նրան ազատ են արձակել: Այլիսլիին մեղադրում են սահմանապահ ծառայության աշխատակցի հանդեպ բռնություն գործադրելու մեջ: Նրա որդին, սակայն, ասել է, որ հայրը ոչ մի վիճաբանություն սահմանապահի հետ չի ունեցել, հայտնել էր contact.az-ը: Աքրամ Այլիսլին մեծ աղմուկ հանած «Քարե երազներ» ռեքվիեմ-վիպակի հեղինակն է, որը պատմում է 1989 թվականին Բաքվում և Ագուլիսում ադրբեջանցիների կազմակերպած հայկական ջարդերի մասին։ 2013 թվականի փետրվարի 7-ի Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հրամանագրով Աքրամ Այլիսլին զրկվել է «Ադրբեջանի ժողովրդական գրող» կոչումից և պետական կենսաթոշակից։ Ըստ Իլհամ Ալիևի գրողը իր «Քարե երազներ» գրքում վիրավորել է իր համաքաղաքացիներին «ադրբեջանցի գրողին ոչ պատշաճ ձևով», և «աղավաղել է ադրբեջանի պատմությանը առնչվող իրողությունները: Հղումներ թեմայով. Ուշագրավ Այցն աշխատանքային է Գերատեսչությունը հայտնել է նաև գերիների թիվը՝ 511 զինծառայող 7 1 քաղաքացիական Կավելացվեն ծախսերը նաև հատուկ նշանակության նախագծերի ֆինանսավորման համար
Շատերը զրկվել են տանիքից և գիշերում են փողոցում | «Օրգանական գյուղատնտեսության զարգացման» 2024-2025թթ. անվճար ծրագիրը սկսվում է Ծրագրին կարող են դիմել այն տնտեսվարողները, ովքեր իրականացնում են օրգանական սննդի արտադրություն կամ պատրաստ են անցնել վերջինիս Բաքոյան․ Իշխանական պատգամավորները Կիրանցում անելիք չունեն, Բագրատ սրբազանի հետ հանդիպումը բացառում են Ըստ նրա՝ որևէ մեկի իրավունքը, ճանապարհ փակելով, չի խախտվում, ուղղակի չպետք է սադրել Կիրանցի ճանապարհին կարմիրբերետավորները բիրտ ուժ են կիրառել․ 14 մարդ է բերման ենթարկվել ԱԺ պատգամավոր Խամոյանը տեսանյութ է հրապարակել Երևանը նոր Գլխավոր հատակագիծ կունենա Դա կլինի թվայնացված փաստաթուղթ |