Ավտոբուսի պայթյունի քրգործով մանրամասներ չեն հրապարակվում՝ քննության շահերից ելնելով

Ավտոբուսի պայթյունի քրգործով մանրամասներ չեն հրապարակվում՝ քննության շահերից ելնելով

PanARMENIAN.Net - Ավտոբուսի պայթյունի փաստի առթիվ հարուցված քրեական գործի շրջանակում իրականացվել են ակտիվ քննչական միջոցառումներ, սակայն քննության շահերից ելնելով` այս պահին ոչինչ չի հրապարակվում:

Այս մասին հայտնել են Քննչական կոմիտեի լրատվական ծառայությունից` պատասխանելով հարցին, թե կան արդյոք ձերբակալվածներ, կասկածյալներ և թե ինչ աշխատանքներ են իրականացվել, գրում է Tert.am-ը:

«Փորձաքննության եզրակացության մասին կտեղեկացնենք»,-հայտնել են ՔԿ-ից:

Ապրիլի 25-ին, Երևանի Հալաբյան-Արզումանյան փողոցների խաչմերուկում՝ «Նիգ» սրճարանի մոտակայքում, ավտոբուսում պայթյուն է որոտացել 63 երթուղուն պատկանող Bogdan մակնիշի 4829Տ պ/հ ավտոբուսում: Զոհվել է 2 մարդ, տուժել՝ 8: Վիրավորվել են 1963 թ. ծնված Հասմիկ Սուրենի Մելքոնյան, 1979 թ. ծնված Անուշ Արշալույսի Եղիկյան, 1971 թ. ծնված Հարություն Նազարի Թերզյան, 2002 թ. ծնված Էդգար Արայիկի Գասպարյան, 2001 թ. ծնված Անահիտ Սարգսի Միքայելյան, 2001 թ. ծնված Ռոլանդ Սուրիկի Խոջայան, 1955 թ. ծնված Արեգնազ Սարգսի Ղալեչյան, 1994 թ. ծնված Արթուր Վաչիկի Մարգարյան, ով տեղափոխվել է «Ճառագայթային բժշկության և այրվածքների գիտական կենտրոն», որտեղ ստանալով համապատասխան բուժօգնություն՝ դուրս է գրվել:

Ավտոբուսի պայթյունից տուժածների թիվը հասել է 8-ի, նրանց կյանքին վտանգ չի սպառնում

 Ուշագրավ
Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով
Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում”
---