Ավանդական «Ծաղկահավաք». Ապրիլի 24-ին Ծիծեռնակաբերդում դրված ծաղիկները 2-րդ կյանք կստանան 27 ապրիլի 2016 - 12:11 AMT PanARMENIAN.Net - Ապրիլի 27-ին Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի նախաձեռնությամբ Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում տեղի է ունեցել ավանդական «Ծաղկահավաք» միջոցառումը: Ինչպես 2010թ.-ից ի վեր ամեն տարի, «Ծաղկահավաք»-ն իրականացվել է Հիմնադրամի գլխավոր գործընկեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի աջակցությամբ: Այս նախաձեռնությունը մեկտեղում է պոկված ծաղիկներին «երկրորդ կյանք» հաղորդելու խորհուրդը և բնապահպանական՝ վերամշակման միջոցով կրկին օգտագործելու առաքելությունը: Ապրիլի 24-ին Հայոց ցեղասպանության զոհերի հուշահամալիրում խոնարհված ծաղիկներն ամեն տարի հավաքվում են, դրանց ցողունն անջատվում է ծաղկաթերթերից. առաջինից պարարտախառնուրդ է ստացվում, իսկ ծաղկաթերթերն օգտագործվում են ձեռակերտ վերամշակված թուղթ պատրաստելու համար: Պարարտախառնուրդն օգտագործվում է Հիշողության պուրակում հողի մշակման համար, իսկ ձեռակերտ թղթից հուշագրեր, շնորհակալագրեր, բացիկներ են պատրաստվում: «Այս նախաձեռնությունը մի քանի տարիների ընթացքում դարձավ ապրիլի 24-ի բնականոն շարունակությունը: «Ծաղկահավաք»-ի գաղափարն այնքան համահունչ էր մարդկանց ակնկալիքներին, որ բոլորինը դարձավ՝ առավել մեծ արձագանք գտնելով հատկապես երիտասարդների շրջանում. սա է կազմակերպիչներիս ամենակարևոր ձեռքբերումը: Հարգանքի տուրք մատուցելու այն մղումը, որ տասնյակ հազարավորների ամեն տարի ապրիլի 24-ին բերում է հուշահամալիր, այժմ ամբողջականացվում է Ծաղկահավաքով»,-նշել է Վայրի բնության և մշակութային արժեքների պահպանման հիմնադրամի հիմնադիր Ռուբեն Խաչատրյանը: «Այս միջոցառումը ներառում է իր մեջ փոփոխության, լավատեսության, վերածնունդի խորհուրդը. մի քանի օր առաջ՝ սրտի մորմոքով այստեղ բերված ծաղիկներն այսօր վերածվելու են գեղեցիկ բացիկների, որոնց վրա երախտագիտության խոսքեր կգրվեն, մի մասն էլ կօգտագործվի հողի մշակման համար, որի վրա նոր ծառեր կաճեն: Կարևոր է վառ պահել հիշողությունը, սակայն պետք է նայել առաջ և ստեղծել նորը, դառնալ ավելի ուժեղ և գիտակից՝ ինքներս մեր և մեր շրջապատի հանդեպ»,-ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը: : Ծաղկահավաքին մասնակցել են հասարական, միջազգային, մասնավոր ու պետական հատվածների, կրթական հաստատությունների ներկայացուցիչներ, դեսպաններ և պաշտոնյաներ: Ուշագրավ Վարդանյանն ասել է, որ գտնվում է մեկուսացման խցում Նրանք ձերբակալվել են խուլիգանական արարքների կատարման մեջ մասնակցության կասկածանքով Փաշազադեն հայտարարել էր, թե «հայկական եկեղեցին, ռևանշիզմ է քարոզում” Ամենաընթերցվողը բաժնում | Պեսկով. Կողմ ենք Բաքվի և Երևանի միջև շփումների շարունակմանը Նա նաև ասել է, որ Կրեմլը չի մեկնաբանում Հայաստանում տեղի ունեցող բողոքի ցույցերը Փաշինյան. Հայաստանի և Ադրբեջանի սահմանին տեղադրված սյուները ՀՀ տարածքային ամբողջականության անկյունաքարերն են Ըստ նրա, որոշումը կայացվել է ֆիքսելու համար Հայաստանի տարածքային ամբողջականությունը ԱՄՆ կոնգրես է ներկայացվել Ադրբեջանի պաշտոնյաների դեմ պատժամիջոցներ սահմանելու օրինագիծը Այն շրջանառության մեջ է դրել կոնգրեսական Դինա Տիտուսը Աբրահամյան. Մի իշխանություն, որը 2018-ին փառաբանում էր խաղաղապահ բրիգադի փողոց դուրս գալը, այսօր խոսում է դրա անթույլատրելիության մասին Նա նշել է, որ կադրերում երևացող զինծառայողներն ակնհայտորեն այդ պահին ծառայության մեջ չէին, մարդկանց ջերմ ողջունեցին և գնացին |